Ըստ Ներքին գործերի նախարարության՝ հանրահավաքի ցրման ընթացքում բերման է ենթարկվել 28 մարդ: Իրադարձությունների հետ կապված, գերատեսչությունը հայտարարություն է, որտեղ բացատրում է, որ հատուկ նշանակության ուժերն օգտագործվել են, քանի որ «ցուցարարները նշված ժամին չեն ազատել արգելափակված օրենսդիր մարմնի մուտքը»:

«Պարեկապահակային ծառայության և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները նախազգուշացրել են հավաքի կազմակերպիչներին/մասնակիցներին, որոնք գտնվում էին խորհրդարանի շենքի մոտակայքում՝ ողջամիտ ժամկետում ազատել խորհրդրանի մուտքն արհեստական ​​խոչընդոտներից:

Ակցիայի մասնակիցները նշված ժամին չեն ազատել արգելափակված օրենսդիր մարմնի մուտքը: Ըստ այդմ, ակցիան անցել է «Հավաքների և արտահայտման ազատության մասին» օրենքով սահմանված կարգի խախտումներով, մասնավորապես, խախտվել է վրացական «Հավաքների և ցույցերի մասին» օրենքը, որն արգելում է արգելափակել օրենսդիր մարմնի մուտքը, ինչպես նաև արգելափակել երթուղին:

Ներքին գործերի նախարարությունը ոստիկանության ուժերի օգտագործման արդյունքում ազատել է օրենսդիր մարմի մուտքը: Ոստիկանությունը բոլոր քաղաքացիներին հորդորում է պահպանել օրենքը: Ներքին գործերի նախարարությունը համապատասխան պատասխան կձեռնարկի հանցագործությունների յուրաքանչյուր փաստի վերաբերյալ:

173-րդ հոդվածի (իրավապահ մարմինների աշխատակիցների օրինական պահանջները չկատարել) և 166 հոդվածի (մանր խուլիգանություն) հոդվածով նախատեսված հանցագործությունների համար խորհրդարանի շենքի դիմաց հավաքի ընթացքում հավաքվել է ընդհանուր առմամբ 28 մարդ: Երեք քաղաքացի ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Տուժածներին ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն բժշկական հաստատություններում», – ասված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ: