Այսօր Լեհաստանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի մրցույթում Վրաստանը ներկայացնելու է Գիորգի Ռոստիաշվիլին, իսկ Հայաստանը՝ Կարինա Իգնատյանը:

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Լեհաստանի Գլիվիցե քաղաքում ՝ «Arena Gliwice»-ի բեմում, տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2019» միջազգային երգի մրցույթի եզրափակիչը: Շոուին մասնակցում են 19 երկրների երիտասարդ կատարողներ:

Վրաստանը կներկայացնի 13-ամյա Գիորգի Ռոստիաշվիլին, նա հանդես կգա 6-րդ համարի ներքո և կկատարի «We need love» (Մեզ հարկավոր է սեր) երգը: Գիորգի Ռոստիաշվիլին Կախեթից է:

Հայաստանը կներկայացնի երիտասարդ երգչուհի Կարինա Իգնատյանը: Նա կկատարի «Colors Of Your Dream» երգը՝ 15-րդ համարի ներքո:

Վրաստանում մրցույթը կհեռարձակվի Առաջին ալիքի ուղիղ եթերով ՝ Թբիլիսիի ժամանակով 19: 00-ին:

Մասնակիցների օգտին կարելի է քվեարկել ցանկացած երկրից, այդ թվում՝ Վրաստանից։ Քվեարկելու համար անհրաժեշտ է այցելել մրցույթի պաշտոնական կաքը՝ https://vote.junioreurovision.tv/, դիտել կարճ հիշեցումներ բոլոր մասնակիցների ելույթներից և քվեարկել առնվազն 3, 4 կամ 5 երկրի օգտին, իհարկե, չմոռանալով քվեարկել Վրաստանի և Հայաստանի մասնակիցների օգտին: Յուրաքանչյուր համակարգչից կամ բջջային հեռախոսից կարելի է քվեարկել մեկ անգամ։ Օնլայն քվեարկությունը կտևի մինչև նոյեմբերի 24-ը՝ մինչ եզրափակչի մեկնարկը և հետո մրցույթի ընթացքում կրկին կշարունակվի 15 րոպեով, երբ կրկին հնարավոր կլինի քվեարկել: