Այսօր, նոյեմբերի 21-ին առավոտվանից ոստիկանության, ինչպես նաև պաշտպանության ոստիկանության աշխատակիցները հսկում են Ախալքալաքի քաղաքապետարանի շենքը: Ըստ շրջանառվող լուրերի, «դեստաբիլիզացիայի վտանգ կա»:

Ախալքալաքի քաղաքապետարանի շենքում և բակում ոստիկաններ են կանգնած, ինչպես նաև սովորականից ավելի պաշտպանության ոստիկանության աշխատակիցներ են հավաքված: Քաղաքապետարան մտնողներին ոստիկանները հարցաքննում են՝ ո՞ւր են գնում և ինչի՞ համար:

Քաղաքապետարանից Jnews-ին հայտնեցին, որ ապակայունացման տարբերակ կա, այդ պատճառով իրավապահ մարմինները ուժեղացված հսկողություն են իրականացնում: Թե ինչի հետ է կապված ապակայունացումը, ում կողմից և ինչի համար, քաղաքապետարանում չեն ճշտում:

ՆԳՆ-ի հասարակության հետ կապերի բաժնից տեղեկացրեցին, որ Ախալքալաքում ոչինչ չի կատարվում: Իսկ, թե ինչու են մոբիլիզացված ոստիկանության աշխատակիցները, չճշտեցին: