Վրաստանի ուղղությամբ ավիաչվերթների արգելքի պատճառով, ռուսական ավիաընկերությունները կրել են ավելի քան 3 միլիարդ ռուբլու վնաս:

Ամենամեծ վնասը կրել է «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը: Ավիաընկերության վնասը գերազանցում է մեկ միլիարդ ռուբլին:

«Աերոֆլոտ»-ի և «S7»-ի կրած վնասը գերազանցում է 700 միլիոն ռուբլին:

Ավիաընկերությունները նշված տվյալները փոխանցել են Ռուսաստանի տրանսպորտի նախարարությանը, որպեսզի ստանան փոխհատուցում, որը նրանց խոստացել էր նախարարութունը՝ մինչև արգելքը: Սակայն, ինչպես հայտնի է, Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը փոխհատուցելու է միայն ուղղակի վնասը:

Նախարարության հայտարարությամբ, նախատեսված չվերթները չիրականացնելը ավիաընկերությանն ուղղակի վնաս չի հասցնում: