Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն, նոյեմբերի 18-ին խորհրդարանի դիմացից բերման է ենթարկվել 37 մարդ: Նրանք մեղադրվում են 173 հոդվածով (իրավապահ մարմինների օրինական պահանջներին չենթարկվելու համար) և վարչական իրավախախտումների վերաբերյալ Օրենսգրքի 166-րդ հոդվածով (խուլիգանություն) : Այս մասին ասվում է ՆԳՆ-ի հայտարարության մեջ:

«Ռուսթավելի պողոտայում տուժել է 4 ցուցարար և 2 իրավապահ: Բուժհաստատություններում տուժածներին համապատասխան հետազոտություններ են անցել», – հայտնում են ՆԳՆ-ից: