2020 թվականին նախատեսվում է լուսավորել Ախալքալաք-Կարծախ մայրուղու մի հատվածը: Դեռ անհայտ է, թե ճանապարհի քանի կիլոմետրն է լուսավորվելու: Կկարողանան լուսավորել այնքան, որքան կբավարարի 35 000 լարին:

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի գույքի և պլանավորման բաժնի մասնագետ Վահան Բաթոյանի խոսքով, լուսավորվելու է՝ նախկին թիվ 1 զինվորական ավանից մինչև Վաչիանի մայրուղու օղակապտույտը, իսկ հետո շարունակելու են ոչ թե Վաչիանի մայրուղով, այլ Ջավախքի ազգային պարկի այցելուների կենտրոն տանող շրջանցիկ ճանապարհով:

«Հստակ պարզ չէ, թե քանի կիլոմետրի համար կբավարարվի գումարը», – ասում է Վահան Բաթոյանը:

Այս աշխատանքների համար նախատեսված է մոտ 35 000 լարի: Ըստ քաղաքապետարանի հավաստիացման՝ ճանապարհի մնացած մասը կլուսավորվի, երբ բյուջեում համապատասխան միջոցներ լինեն:

Տվյալ լուսավորության անցկացման նախագծի մասին իր տարեկան զեկույցում հայտարարել է Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը: