Այսօր, նոյեմբերի 12-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավորները նիստում հաստատել են 2019 թվականի բյուջեի փոփոխությունների փաթեթը, որը նրանք հոկտեմբերի 31-ին հետ էին ուղարկել վերանայման: Փոփոխության փաթեթի ետդարձի պատճառ դարձած կետը ներառվել է փաթեթում, ինչպես նաև ավելացվել է ծախսերի ևս մեկ կետ:

Նոյեմբերի 11-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի Ֆինանսա-բյուջետային հանձնաժողովը նորից քննարկեց 2019 թվականի բյուջեի փոփոխությունների փաթեթը, որը նրանք հոկտեմբերի 31-ին հետ էին ուղարկել քանի որ պատգամավորները հրաժարվել էին հաստատել 2000 լարին «Մեսխեթյան պրոֆեսիոնալ պետական դրամատիկական թատրոնի» ներկայացման տոմսերի վճարման համար: Ներկայացումը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 31-ին, Ախալքալաքի Մշակույթի տանը:

Սակրեբուլոն հրաժարվել է վճարել ներկայացման տոմսերի արժեքը ու այն տեղի չի ունեցել

Կոմիտեի նիստի ընթացքում չքննարկվեց «Մեսխեթիի թատրոնի» ներկայացման համար տոմսերի վճարման համար գումարի հատկացման հարցը, քանի որ բոլոր փոփոխությունները քննարկվել էին նախորդ անգամ՝ հոկտեմբերի 31-ին: Փոփոխությունների փաթեթը վերանայման վերադարձնելու առաջարկությունում տոմսերը վճարելու հարցով
«դժգոհություններ» չեն եղել, միայն եղել է առաջարկություն փոփոխություններում ներառել այլ փոքրիկ ծախսեր: Նոր փաթեթում արդեն ներառվել էին նոր ծախսերը, որը ներկայացրել էին պատգամավորները: Նոր փաթեթում Գումբուրդո (Կումուրդո) գյուղի ծիսակատարությունների տան համար գազօջախներ և դանակների հավաքածու գնելու համար ավելացվել է 3000 լարի:

Հանձնաժողովի պատգամավորները քննարկեցին և ընդունեցին բյուջեում փոփոխությունների այս տարբերակը, փաթեթը քննարկման համար փոխանցվեց բյուրոյին: Դրանից հետո, արդեն այսօր՝ նոյեմբերի 12-ին, Սակրեբուլոյի լիագումար նիստում այն հաստատվեց:

Սակրեբուլոյի լիագումար նիստում, 2019-ի բյուջեի փոփոխություններին զուգահեռ, որոշում կայացվեց նաև Կումուրդո գյուղում փողոց վերանվանելու մասին, հավանություն տրվեց 2020 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետում տարածաշրջանային հիմնադրամի կողմից իրականացվելիք նախագծերի ցանկին, և հաստատվեց Ախալքալաքի մունիցիպալիտետի՝ Ափնյա,Դավնյա, Գոգաշեն, Խավեթ և Կումուրդո գյուղերում կառուցապատման համար նախատեսված քաղաքաշինական փաստաթղթերը:

Շուշան Շիրինյան