Կրթության և գիտության նախարարությունը մինչև հիմա չի հայտնել, թե թոշակառու ուսուցիչների հեռանալուց հետո, որ դպրոցներում կա ուսուցիչների պակաս։ Այս մասին հայտնում է Կրթական նորությունների edu.aris.ge կայքը:

Կրթական նորությունների կայքը գրում է, որ 2019 թվականին 1890 ուսուցիչ իրավունք է ստացել դպրոցներում աշխատելու։ Նրանցից 1400-ն աշխատանքի է ընդունվել հանրային դպրոցների թափուր աշխատատեղերում, իսկ մնացած 490-ն աշխատանքի է անցել է կրթական մյուս համակարգերում (մասնավոր դպրոց, այլ պաշտոններ):

Հոկտեմբերի 1-ից 6301 հանրային դպրոցի թոշակառու ուսուցիչներ դուրս են եկել աշխատանքից։

Թոշակառու ուսուցիչների դպրոցից հեռանալուց հետո դպրոցները աշխատանքի ընդունելության հայտարարություններ արեցին։ Սակայն մինչև հիմա տեղեկություն չկա այն մասին, թե քանի ուսուցիչ է գործի ընդունվել և քանի աշխատատեղ է թափուր, ԿԳ նախարարությունը տեղեկատվություն չի տարածում։ Նախարարությունը չունի համակարգված, մշակված տվյալներ վերոնշյալի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ կենսաթոշակային տարիքի ուսուցիչների հեռանալու համար Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ծախսել է 95 միլիոն լարի:

Ախալքալաքի դպրոցներից ավելի քան 162 կենսաթոշակառու ուսուցիչ է հեռացել։

Աղբյուրը՝ edu.aris.ge