Նոյեմբերի 11-ին, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոր Լիլուաշվիլիին։

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են Հայաստանի և Վրաստանի միջև անվտանգության ոլորտում համագործակցությանն ու համատեղ ծրագրերին:

Ռուբեն Սադոյանը և Գրիգոլ Լիլուաշվիլին քննարկել են երկու երկրների առջև ծառացած մարտահրավերները և այդ համատեքստում շեշտել Հայաստանի և Վրաստանի անվտանգության ծառայությունների միջև համագործակցության կարևորությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա իրավիճակի շուրջ:

Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանության մամլո ծառայությունը: