Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների նախարարության հաղորդմամբ Վրաստանի ինը քաղաքներում կտեղադրվի սարքավորում օդի աղտոտվածության կոնցենտրացիայի չափման համար:

Սամցխե-Ջավախքում սարքավորումը կտեղադրվի Ախալցիխե քաղաքում:
Օդի նմուշները կվերցվի 60 վայրից, որոնցից` 26-ը Թբիլիսիից: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, երկու շաբաթից կհավաքվեն ցուցանիշները և կտեղադրվեն տարաններում (կոնտեյներներում) համապատասխան պայմանների պահպանմամբ: Որից հետո դրանք կուղարկվեն Մեծ Բրիտանիա լաբորատոր վերլուծության:

Օդի որակը բացի Թբիլիսիից կստուգվի նաև Ռուսթավում (Քվեմո-Քարթլի), Բաթումում (Աջարիա), Քութաիսում (Իմերեթի), Զուգդիդիում (Սամեգրելո-Զեմո Սվանեթի), Զեստափոնում (Իմերեթի), Գորիում (Շիդա Քարթլի) և Թելավիում (Կախեթի):

Էդիտա Բադասյան