Ի՞նչ է կատարվում Սիրիայում, ո՞վ է պայքարում և ու՞մ դեմ, և ինչու՞ են սրվել հարաբերությունները ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև, ի՞նչ է այս ամբողջ աշխարհաքաղաքականության մեջ նշանակում Ամերիկայում Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը, «Jnews»-ը այս ամենի մասին զրուցել է «Ռոնդելի» հիմնադրամի փորձագետ Զուրա Բաթիաշվիլիի հետ:

– Վերջերս Սիրիայում իրավիճակը փոխվել է, պարզ չէ՝ ով ում հետ է տանդեմում, և ով ում դեմ է պայքարում այնտեղ, ի՞նչ է կատարվում:

– Սիրիայում պատերազմ է՝ բոլորը բոլորի դեմ: Այնտեղ է և՛ Ասադի ռեժիմը, և՛ ընդդիմությունը, և՛ ջիհադական կազմակերպությունները, պատերազմում են ինչպես «Ալ-Քաիդան», այնպես էլ «ԻԼԻՊ»-ը, Իրանն ու իրանամետ ուժերը: Այնտեղ պատերազմում են Ռուսաստանը, Իսրայելը, ԱՄՆ-ը, Թուրքիան և թուրքամետ ուժերը: Երբեմն բոլոր այս ուժերը միասին են, երբեմն էլ՝ միմյանց դեմ: Երբեմն մի շրջանում նրանք միասին պատերազմում են, մյուսում` միմյանց դեմ, դա շատ փոփոխական է: Յուրաքանչյուրն ունի իր շահերը, որոնք ոչ միայն չեն համընկնում, այլև հակասում են միմյանց: Այդ իսկ պատճառով, պատերազմը կշարունակվի, քանի որ շատ ուժեր մարտունակություն ունեն, նրանք ունեն փող, զենք և ցանկություն: Օրինակ՝ ԻԼԻՊ-ում տասնյակ հազարավոր ջիհադիստներ կան, ովքեր միշտ պատերազմում են, նրանք այս հարցում փորձ ունեն, և բացի դրանից ուրիշ ոչինչ:

– Ինչու՞ Թուրքիայի հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ այդքան կտրուկ վատացան:

– Թուրքիան սառը պատերազմի տարիներին Միացյալ Նահանգների գլխավոր դաշնակիցներից մեկն էր, հասկանալի է, որ դեմ էր ԽՍՀՄ-ին: Եվ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Թուրքիան սկսեց իրականացնել անկախ արտաքին քաղաքականություն: Սա արդեն չի համընկնում Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշման հետ: 1983 թվականից ի վեր «Քրդական բանվորական կուսակցություն» (ՔԲԿ) ահաբեկչական կազմակերպությունը պատերազմում է Թուրքիայի դեմ, և այդ պատերազմը խլեց ավելի քան 60,000 մարդու կյանք: ԱՄՆ-ն և Եվրամիությունն այս կազմակերպությունը համարում են ահաբեկչական: Թուրքիան ահաբեկչական է համարում նաև Սիրիայում պատերազմող ITG-ի քրդամետ ուժերը, այն ընկալելով ՔԲԿ-ի շարունակությունը: Բայց ԱՄՆ-ն ու արևմուտքը այդպես չեն կարծում: Միացյալ Նահանգներն ու արևմտյան երկրները հույս ունեն և օգնում են նրանց ամեն կերպ, զինում են ԻԼԻՊ-ի դեմ: Թուրքիան համարում է, որ Սիրիայում պատերազմից հետո այն տեղերում, որտեղ գործում է ITG-ն, կլինի ահաբեկչական միջանցք, բայց արևմտյան երկրները այդպես չեն կարծում: Հենց այստեղից էլ սկսվում են Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև տարաձայնությունները:

– Ինչի՞ կհանգեցնի այս տարաձայնությունը:

– Դեռևս այն, որ ահա ԱՄՆ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Թուրքիան այլևս չի կարողանա գնել F35-ը, F16-ի բարելավված տարբերակը, այսինքն՝ զենք: Եվ ամենակարևորը, գործընկերությունը փլուզվում է, քանի որ ԱՄՆ-ն ներկայումս Թուրքիայի ամենահզոր գործընկերն է հանդիսանում: Թուրքիան ՆԱՏՕ-ում զինվորականների թվով երկրորդ տեղում է:

– Հնարավո՞ր է արդյոք նման արդյունք, որ Թուրքիան լքի ՆԱՏՕ-ն:

– ՆԱՏՕ-ում չկա այդպիսի կետ, ինչպես դուրս գալ այդ ռազմական դաշինքից: Մինչ օրս ոչ ոք չի ցանկացել դուրս գալ և դուրս չի եկել, և ընդհանրապես մեխանիզմ չկա: Բայց, եթե մենք դա պատկերացնենք, ապա դա կլինի աշխարհաքաղաքական երկրաշարժ: Սա նշանակում է, որ Մերձավոր Արևելքից հակամարտության սահմանը կտեղափոխվի Բուլղարիայի Հունաստանի հետ սահմանի մոտ: Թուրքիան մեծ տնտեսություն ունեցող մեծ երկիր է, և նրանք հույս ունեն, բայց միևնույն ժամանակ, նրանք համարում են, որ Արևմուտքը միակ հենարանն է Թուրքիայի համար: Թուրքիան, որպես պատասխան, կարող է պաշտոնապես արգելափակել Ինջիրլիքի բազան, դուրս բերել ամերիկյան զինյալներին: Մեկ այլ տարբերակն էլ նույն փախստականներն են: Նրանք կարող են բացել սահմանը, և փախստականները պարզապես մեծ հոսքով կլցվեն Եվրոպա: Թուրքիայում կա մոտ 5 միլիոն փախստական: Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև առճակատումը չի կարող բերել պատերազմի, բայց դա կարող է հանգեցնել պատժամիջոցների և տնտեսական շրջափակման: Մենք շատ լավ հիշում ենք, թե ինչպես էր անկում ապրում թուրքական լիրան և 1 դոլարն արժեր 7 լիրա, ինչը, ի դեպ, կանդրադառնա նաև Վրաստանի և այլ երկրների վրա:

– Թուրքիան և Ռուսաստանը ներկայումս բարեկամ պետություններ են, այնչափ, որ Թուրքիան լսեց և չշարունակեց Սիրիայի տարածք ռազմական ներխուժումը, ի՞նչ կլինի հետո:

– Երբ Թուրքիայի և Արևմուտքի հարաբերությունները շատ լավ չեն, ապա Թուրքիան սկսում է մտածել այլընտրանքների մասին: Դրանցից մեկը Ռուսաստանն է, Չինաստանը, Հնդկաստանը և Իրանը: Սա ռազմավարական գործընկերություն չէ, քանի որ ռազմավարական գործընկերությունը՝ ապագայի համար նույն նպատակներն են: Թուրքիան էլ դեռ ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Ռուսաստանը ՆԱՏՕ-ն համարում է հակառակորդ: Մինչ Թուրքիան մնում է ՆԱՏՕ-ում, ռազմավարական գործընկերության մասին խոսելը հնարավոր չէ: Նրանք մոտեցել են, բայց Թուրքիան աջակցում է ընդդիմությանը, ոչ թե Ասադին: Նրանք մոտեցել են որոշ հարցերում, իսկ որոշներում՝ ոչ: Ինչ-որտեղ մրցակիցներ, ինչ-որտեղ գործընկերներ: Ռուսաստանի համար կարևոր է, որ ՆԱՏՕ-ում չլինի միասնություն: Կարևորն այն է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ում և արևմտյան կազմակերպություններում չլինի:

– Ինչո՞ւ Ռուսաստանը սկսեց Թուրքիայի ճանապարհին կանգնեց՝ Թուրքիայի, այսպես կոչված, «անվտանգության գոտու» ընդլայնման ճանապարհին:

– Այն պատճառով, որ Ռուսաստանը չի հանդուրժում, երբ խախտում են իր ազդեցության սահմանները: Նա Թուրքիային թույլ տվեց ուղիղ անցնել այնքան, որքան կարելի էր: Այստեղ խնդիրը միայն նավթի մասին չէր: Ռուսաստանը կարծում է, որ տարածքները նվաճելը շատ հեղինակավոր է և լավ, չնայած այն բանին, որ այնտեղ՝ արևելքում ոչինչ չկա, չկան քաղաքներ, այնտեղ անապատ է: Ինչու է նրանց պետք անապատը: Նրանք այդպես բարձրացնում են իրենց կարգավիճակը, իրենց վարկանիշը: Վարկանիշը փոքր-ինչ բարձրացրեցին, բայց տնտեսական պատերազմում դրա հնարավորությունները միևնույն է սահմանափակեցին: Աշխարհում, սակայն, հարցերը որոշվում է ոչ թե ռազմական ուժը, այլ զարգացած տնտեսությունը:

– Վերհիշելով Միացյալ Նահանգների վերջերս կատարած քայլը, որ կոնգրեսը բանաձև ընդունեց Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին: Ի՞նչ էր դա:

– 10 կոնգրեսական դեմ էր, որոնց մեջ կային հանրապետականներ, նրանցից մեկն ասաց, որ ճիշտ չէ, ինչ հիմա է արվում, քանի որ կարծես ԱՄՆ-ն պատժում է Թուրքիային Սիրիայում ԱՄՆ-ի դեմ դուրս գալու համար: Կոնգրեսից հետո բանաձևը կքննարկի սենատը, այնուհետև նախագահը: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կզարգանան ամերիկա-թուրքական հարաբերությունները: Նախկինում ԱՄՆ-ի հայկական և հրեական լոբբիները շատ ակտիվ էին, քարոզարշավներ էին անցկացնում, բայց նման հաջողությունների չէին հասնում: Սա քաղաքականություն է, այլ ոչ թե բարի կամք:

Քրիստինե Մարաբյան