Վրաստանի ամենամեծ լճի, գեղեցկուհի Փարվանայի ափին գտնվող Փոկա գյուղն աշնան վերջին ձմռան շորեր է հագնում։ Աշնան վերջին՝ նոյեմբեր ամիսը փոկացիները դիմավորեցին ձյունով։

Անասնապահություն, ձկնորսություն և անբաժան «խոփան»-ը փոկացիների հիմնական զբաղմունքն է։ Տարվա այս եղանակի համար հատկապես տարածված է ձկնորսությունը, երբ սկսում է, ինչպես գյուղացիներն են ասում՝ «ձկան խաղը»։ Նոյեմբերի սկզբներին Փարվանայի ափերին կարելի է տեսնել խրամուլի, ռյաբուշկա, կարպ, իշխան և այլ ձկնատեսակներով։

2

4

6

Շրջկենտրոն Նինոծմինդայից 28 կմ հեռավորության վրա գտնվող գյուղն ունի մոտ 1500 բնակիչ:

3

Գյուղացիների խոսքերով, գյուղում 10 000-ից ավելի ոչխար կա: Անասնապահությունն այստեղ ապրուստի հիմնական միջոցներից է:

7

Ռիմա Մառանգոզյան