Արագությունը չարաշահելու համար նախատեսված տուգանքները խստացվելու են: Ինչպես «InterpressNews»-ին հայտնել է Վրաստանի ՆԳ փոխնախարար Նինո Ջավախաձեն, այդպիսի տուգանքները կկրկնապատկվեն:

Գերատեսչությունն արդեն պատրաստել է օրենսդրական փոփոխություններ, որոնք կներկայացվեն նախ կառավարությանը, այնուհետև խորհրդարան:

Փոփոխությունների համաձայն՝ միավորների համակարգը կցված կլինի այսպես կոչված խելացի տեսախցիկներին: Եթե վարորդը գերազանցի արագությունը, ապա կրկնապատկված տուգանքի հետ միասին, մեքենայի սեփականատերը կկորցնի մի քանի միավոր: