Ախալքալաքի մարզահամալիրի Կիոկուշին կարատեի մարզիկները Հայաստանից վերադարձել են մեդալներով։

Հայաստանի մայրաքաղաքում կայացած միջազգային մրցույթին մասնակցել են Ախալքալաքի 11 մարզիկ, ովքեր վերադարձել են 7 մեդալներով՝ 3 ոսկի, 3 արծաթ և 1 բրոնզ։

Ախալքալաքի մարզիկները մարզիչ Պողոս Չիվչյանի գլխավորությամբ պատրաստվում են մասնակցել նոյեմբերի 9-ին կայանալիք Վրաստանի միջազգային մրցմանը, որը տեղի կունենա քաղաք Թբիլիսիում։