Վրաստանի 12 քաղաքներում նոյեմբերի 1-ից մեկնարկել է «Ուսուցիչների ազգային դպրոց» ծրագիրը, որը գործելու է նաև Ախալքալաքում։

«Ուսուցիչների ազգային դպրոց»-ը մեկնարկել է Թբիլիսիում, Գորիում, Բաթումիում, Քութաիսիում, Զուգդիդիում, Ախալցիխեում, Ախալքալաքում, Չոխոտաուրիում, Թելավիում, Ճիաթուրայում, Սենակում և Ամբրոլաուրիում։

Այս ծրագրով ուսուցիչները վերապատրաստվելու են անվճար։
Այս պահի դրությամբ ծրագրին մասնակցում են 1750 մարդ, որից 537 գործող ուսուցիչ են։

Նոր ծրագիրը փոքր դպրոցներում կրթության որակի արագ բարձրացման հնարավորություն է տալիս, հատուկ առարկայական և մանկավարժական հմտությունների բարելավմամբ:

Վերապատրաստված ուսուցիչները կոնկրետ տարածաշրջանների և դպրոցների համար են վերապատրաստվում, նրանք կստանան առաջխաղացում մասնագիտական զարգացման մեջ և կստանան հավելավճար:
Դրա հետ մեկտեղ վերապատրաստված ուսուցչին հնարավորություն կտրվի իր առարկային մոտ առարկա պարապել։

Այսպիսով, կվերապատրաստվեն ներքոնշյալ առարկաների ուսուցիչները՝ ֆիզիկա, մաթեմատիկա, տեխնոլոգիաներ, կենսաբանություն, քիմիա, կերպարվեստ, երաժշտություն, պատմություն, աշխարհագրություն, քաղաքացիական կրթություն։

Տարրական կրթության ուղղությամբ (վրաց լեզու, մաթեմատիկա,բնագիտություն), ինչպես նաև վրացերեն լեզվի և գրականության և սպորտի ուղղություններով։