Քաղաքի միջազգային օրվա կապակցությամբ մենք պատրաստել ենք էքսկուրս դեպի Ախալքալաքի անցյալ և զուգահեռներ տարել ներկայի հետ:

Ախալքալաքը 80-ական թվականներին՝ ռեժիսոր Հարություն Խաչատրյանի աչքերով` «Սպիտակ քաղաք» վավերագրական, սև ու սպիտակ ֆիլմում:

Ֆիլմը ցույց է տալիս Խորհրդային Ախալքալաքի մայրամուտի իրականությունը՝ քաղաքի բոլոր ավանդույթներով, դիմանկարներով, կենցաղով, ավանդույթներով և քաղաքի կադրերով հանդերձ: Եվ որպես այս կադրերի շարունակություն, մենք մեզ հետևողներին ներկայացնում ենք 2019 թվականի Ախալքալաքը, «Սպիտակ քաղաքը»՝ 31 տարի անց:

Այն մասին, թե ինչպես է նկարահանվել «Սպիտակ քաղաքը», ինչ դժվարություններ են եղել, ինչ կադրեր չեն ներառվել ֆիլմում, ինչ տեխնիկայով է կինոնկարը նկարահանվել և ավելիի մասին, սպասեք մեր հաջորդ նյութերում: