ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատն ընդունել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:

Փաստաթուղթն ընդունվել է 405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ քվեարկությամբ:

Փաստաթղթում նշված է, որ «ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու համար կարևոր է, որպեսզի ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչված լինի»:

Ներկայացուցիչների պալատը հանդես է եկել կոչով, որ «ԱՄՆ-ի քաղաքացիներն ունենան ավելի շատ տեղեկություն Հայոց ցեղասպանության մասին»:

Հատկանշական է, որ կոնգրեսականները տարվա ընթացքում նման բանաձևեր քննարկել են բազմիցս, սակայն փաստաթուղթը ներկայացուցիչների պալատի ամբողջական կազմի քվեարկության երբեք չի դրվել:

Աղբյուրը՝ 1tv.ge