Երկաթուղային տրանսպորտի գիտա—հետազոտական ինստիտուտը, որը հանդիսանում է «Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկությունը, Մարաբդա-Ախալքալաք հատվածում բեռնատար գնացքների տեղաշարժը կազմակերպելու համար, մշակել է տեխնոլոգիա, որը հանդիսանում է Բաքու-Թբիլիսի-Կարս միջանցքի մաս, հայտնում է Ռամբլերը:

Երկար տարիներ շարունակ ինստիտուտը մասնակցում է աշխատանքային խմբերի գործունեությանը, երթևեկության անվտանգության բնագավառում խնդիրների լուծման, Ռուսաստանում և արտերկրում երկաթուղային տեխնիկական միջոցների սերտիֆիկացման համար, գրում է Ռամբլերը:

«Ոչ վաղ անցյալում, ինստիտուտը ավարտել է մի հետաքրքիր և լայնածավալ միջազգային նախագիծ` Բաքու-Թբիլիսի-Կարս միջանցքի մաս հանդիսացող Մարաբդա-Ախալքալաք հատվածում բեռնատար գնացքների տեղաշարժի կազմակերպման տեխնոլոգիայի մշակում, որի շրջանակներում իրականացվել են փորձեր ​​գնացքների զանգվածային կրիտիկական նորման սահմանելու համար: Մեր համատեղ՝ Ադրբեջանցի և Վրաստանցի գործընկերների հետ աշխատանքը թույլ տվեց մեզ ստեղծել անվտանգ համակարգ, այս հատվածում բեռնատար գնացքներին հետևելու համար: Այժմ մենք քննարկում ենք նրանց հետ աշխատանքը այլ ոլորտներում », – այս մասին հայտարարել է գիտա֊ հետազոտական ինստիտուտի տնօրեն Սերգեյ Վինոգրադովը, Ռամբլերին տված հարցազրույցում: