Հոկտեմբերի 28-ի գիշերը Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի անվանի բժիշկ-գինեկոլոգ Զոյա Ռայիսյանի տունը գողություն են արել։

Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը։ Հասցված վնասի քանակը դեռևս չի ասվում, սակայն, ըստ ականատեսների, գողերը տակնուվրա են արել տունը։ Գողության ընթացքում տանտերը տանը չի եղել, բժշկուհին հիվանդանոցում գիշերային հերթապահության է եղել։

Ոստիկանությունը ՔՕ 177 հոդվածի երրորդ մասի «գ» ենթակետով հարուցել է քրեական գործ, որը ենթադրում է «Բնակատեղի գողություն անկանոն ներխուժման ճանապարհով»։