Վրաստանի Խորհրդարանը համամասնական ընտրական համակարգին անցնելու կապակցությամբ սկսում է փոփոխությունների քննարկումը: Իշխող կուսակցության կողմից նախաձեռնած սահմանադրական նախագիծը այսօր առաջին ընթերցմամբ քննարկելու են իրավաբանական հարցերով հանձնաժողովի նիստին:

Փոփոխությունները նախատեսում են 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների համամասնական համակարգով անցկացնելը: Մասնավորապես, նախագծի համաձայն, քաղաքական կուսակցության կողմից ստացած մանդատների քանակը ճշտելու համար, կուսակցության կողմից ստացած ձայների քանակը բազմապատկվելու է 150-ի և բաժանվելու է ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական կուսակցությունների կողմից ստացած ձայների ընդհանուր քանակի վրա:

Բացի այդ, փոփոխությունների համաձայն, ընտրությունները անց են կացվելու զրոյական, այսպես կոչված բնական պատնեշի պայմաններում, ինչը նշանակում է, որ մանդատ (մանդատներ) կստանան բոլոր այն քաղաքական կուսակցությունները, ովքեր կստանան առնվազն մեկ մանդատի համար անհրաժեշտ ձայներ: Չբաշխված մանդատների դեպքում, այն բաշխվելու է ավելի լավ արդյունք գրանցած կուսակցությունների միջև:

Սահմանադրական օրինագիծը չի նախատեսում հաջորդ խորհրդարանական ընտրություններին դաշինքների ստեղծման հնարավորությունը, ինչը իշխող կուսակցության պնդմամբ, պայմանավորված է նրանով, որ չի խոչընդոտվելու կուսակցական համակարգի զարգացումը և ինստիտուցիոնալիզմը:

Խորհրդարանական ընդդիմությունը մտադիր է աջակցել սահմանադրական փոփոխություններին: