Վերլուծաբան Լյուկ Քոֆին իր Twitter- ի էջում առաջարկել է Սիրիայից դուրս բերված զորքերն ուղարկել Վրաստան, քանի որ այն ավելի ապահով է, քան Սիրիան, ինչպես նաև առաջարկել է օգտագործել Ախալքալաքում նախկին ռուսական ռազմաբազան:

Վերլուծաբան Լյուկ Քոֆին ամերիկյան «The Heritage foundation» պահպանողական կազմակերպության հետազոտող է (Ժառանգություն հիմնադրամ): Հոկտեմբերի 24-ի երեկոյան նա իր թվիթերում գրառում է կատարել.

«Առաջարկ. ԱՄՆ-ի զինվորականները, որոնք լքում են Սիրիան, կարող են ուղարկվել Վրաստան: Նրանք կդառնան ուժ «հորիզոնի սահմաններում», որը կկարողանա արագ պատասխան տալ «Իսլամական պետությանը», եթե այս կազմակերպությունը նորից սկսի ուժ հավաքել: ԱՄՆ-ը կարող է օգտագործել Ախալքալաքում գտնվող հին ռուսական բազան, որը Ռաքքայից ընդամենը 460 մղոն(740 կմ) հեռավորության վրա է գտնվում: Այժմ Վրաստանն ավելի հուսալի է, քան Իրաքը», – գրում է նա:

Վերջերս Լյուկ Քոֆին նաև հանդես է եկել Վրաստանին ՆԱՏՕ ընդունելու առաջարկով, առանց գործարկելու ՆԱՏՕ-ի կանոնակարգի հինգերորդ կետը Աբխազիայի և Ցխինվալիի տարածաշրջաններում:

ՆԱՏՕ-ում կան մի շարք երկրներ, որոնք դաշինքի անդամ են իրենց ամբողջ տարածքով հանդերձ, բայց հինգերորդ կետը չի տարածվում ամբողջ տարածքի վրա: Նման երկրների թվում է նաև ԱՄՆ-ը, որտեղ հինգերորդ կետը չի պաշտպանում Հավայան նահանգը և Գուամ կղզին: Բրիտանիայում հինգերորդ կետը չի տարածվում Ֆոլկլենդյան կղզիների վրա:

Հյուսիսատլանտյան պայմանագրի կամ «Վաշինգտոնյան պայմանագրի» հինգերորդ կետն այն դրույթներից մեկն է, որում ասվում է, որ ՆԱՏՕ-ի մեկ անդամի վրա հարձակումը նշանակում է հարձակվել բոլորի վրա: Սա ՆԱՏՕ-ի անդամների անվտանգության երաշխիքն է, ինչը ինքնին նշանակում է, որ սա Դաշինքի հիմքն է: