Բուզավեթ և Օլավերդ գյուղերի միջև անտառի մոտակայքում առաջացած հրդեհի լիակատար չեզոքացման ուղղությամբ աշխատանքները շարունակվել են մինչև ուշ երեկո, սկզբում տեղայնացվել են խոշոր կիզակետերը, այնուհետև ձեռնարկվել են ձեռքի աշխատանքներ՝ ծխացող փոքրիկ կրակի օջախները վերացնելու ուղղությամբ:

Ըստ հրշեջների, նրանց հաջողվել է թույլ չտալ, որ կրակը անտառ ներխուժի, վտանգ այլևս չկա:

Դեպքի վայրում աշխատել են Ախալքալաքի մունիցիպալիտետի 2 հրշեջ բրիգադ, ինչպես նաև հրշեջ-փրկարարները՝ Նինոծմինդայից:

1

Ըստ գյուղացիների, այրվել է մի քանի ծառ, սակայն, ընդհանուր առմամբ, անտառը չի վնասվել: Նախքան հրշեջների ժամանումը, Օլավերդ գյուղի երիտասարդները՝ իրենց հնարավորության սահմաններում պայքարել են կրակի դեմ, որպեսզի չթողնեն կրակը հասնի մինչ ծառերը: Այրվել է մի քանի հեկտար արոտավայր, վնասի ճշգրիտ չափը դեռևս հաշվարկված չէ:

Ըստ գյուղացիների՝ հրդեհի պատճառը կարող էր դառնալ կրակի հետ անզգույշ վարվելը: Կրակի օջախներն մի քանիսն են եղել: Հրդեհը տարածվել է մի քանի ուղղություններով:

2

3