Գուրամիշվիլու պողոտայում, բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած հինգ անձանցից երեքը դուրս են գրվել հիվանդանոցից:

Հատկապես ծանր է այրվածքների կենտրոն տեղափոխված տղամարդու առողջական վիճակը: Նրա մոտ այրվել է մարմնի 60 տոկոսը և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները դժվարանում են որևէ կանխատեսում անել:

Ութերրորդ հիվանդանոցում է գտնվում ևս մեկ հիվանդ, ով ունի ուղեղի ցնցում, և բժիշկներն ասում են, որ նա հիվանդանոցը կլքի վաղը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Թբիլիսիում, Գուրամիշվիլու պողոտայում տեղի էր ունեցել ուժգին պայթյուն: Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկությամբ, պայթյունի հետևանքով տուժել է չորս մարդ:

Նախնական վարկածով, պայթյունը տեղի է ունեցել բնական գազի, տնայնագործական եղանակով մոնտաժված ջրատաքացուցիչի պատճառով: Սկսվել է հետաքննություն: