Մեկնարկում է «GIPA MEDIA LAB» դասընթացների 3-րդ փուլը Ջավախքում: Մասնակցելու համար կարող են դիմել 15 տարեկան և բարձր երիտասարդներ, ովքեր հետաքրքրված են լրագրությամբ, ֆիլմարտադությամբ և մեդիա հմտություններով: Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը:

Հայտը լրացնելուց հետո դիմորդների հետ հոկտեմբերի 27-ին, ժամը 11:00-ից սկսած կանցկացվեն հարցազրույցներ և կընտրվեն մասնակիցները: Դասընթացները կսկսվեն այս տարվա նոյեմբերից:

«GIPA MEDIA LAB» դասընթացները նախաձեռնել և իրականացնում է Վրաստանի Հանրային կապերի ինստիտուտը (GIPA)՝ Վրաստանում Ամերիկայի դեսպանատան հովանավորությամբ Ջավախքում և Քվեմո Քարթլիում։ 2016-ից սկսած Ախալքալաքում և Նինոծմինդայում ամեն երկրորդ շաբաթ և կիրակի օրերին անցկացնում են լրագրության, ֆիլմարտադրության և սոցիալական մեդիայի դասընթացներ, որոնց մասնակցում են ինչպես Ախալքալաքի և Նինոծմինդայի, այնպես էլ հարակից գյուղերի ավարտական դասարանների երեխաներ։ Դասընթացներն անվճար են։ Ծրագրի շրջանակներում ամեն տարի ի թիվս այլ մրցանակների, 2 շրջանավարտ 4 տարի GIPA-ում անվճար սովորելու հնարավորություն է ստանում։

GIPA MEDIA LAB` «Մուլտիմեդիա հմտություններ բազմամշակույթ Վրաստանի համար» ծրագրի նպատակն է մարզերի երիտասարդներին գիտելիքներ փոխանցել հաղորդակցման, կինոյի, սոցիալական մեդիայի և ձեռներեցության, ինչպես նաև մեդիա գրագիտության վերաբերյալ, որոնք ժամանակակից աշխարհում կարևոր են բոլոր մասնագիտությունների համար։ Դասընթացներն անցկացվում են նաև Քվեմո Քարթլիի շրջանում։