Հանդիպում մի թեմայի շուրջ՝ որն արդիական չէ Ախալքալաքում: Քաղաքացիություն չունեցող անձանց խնդիրները ձևափոխվեցին և քննարկման թեմա դարձավ Վրաստանի քաղաքացիությունը կորցրած անձանց խնդիրները:

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Ախալքալաքի բնակիչների հետ տեղի ունեցավ Նորարարությունների և բարեփոխումների կենտրոնի հանդիպումը «Ժողովրդավարների մեսխերի միություն» հասարակական կազմակերպության գրասենյակում: Հանդիպման թեման այն էր, թե ինչպես ձեռք բերել Վրաստանում քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ, ինչը նշանակում էր տեղյակ պահել տեղական բնակչությանն այն մասին: Թե, ով և ինչպես կարող է հայտ ներկայացնել, կարգավիճակի համար հայտատուի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև ծառայությունների արժեքը և բողոքարկման իրավունքը:

Այս նախագիծը ֆինանսավորվում է Հարավային Կովկասում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից: Ծրագիրն աջակցվում է նաև Արդարադատության տան կողմից:

«Նորարարությունների և բարեփոխումների կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները սկսեցին ներկաներին բացատրել այն խնդրի մասին, որը Վրաստանում առկա է քաղաքացիություն չունեցող անձանց առնչությամբ: Օրինակ բերելով տարածաշրջանը, որտեղ մեկ այլ էթնիկ փոքրամասնություն է կոմպակտ կերպով բնակեցված` Վրաստանի ադրբեջանցիներին, որտեղ այս թեման շատ արդիական է, բայց շնորհանդեսի ժամանակ հավաքվածները կազմակերպության ներկայացուցիչներին պատմեցին, որ Ախալքալաքում նման խնդիր չկա, որ ջավախահայերի խնդիրը կայանում է նրանում, որ Ռուսաստանում աշխատելու համար, Ռուսաստանում դիվանագիտական հարաբերությունների բացակայության և առանց արտոնագրի խիստ ռեժիմի պատճառով, տեղի բնակիչները, ովքեր արտագնա աշխատանքների են գնում այնտեղ, ստիպված են եղել վերցնել Հայաստանի կամ Ռուսաստանի քաղաքացիություն, ինչն էլ պատճառ էր հանդիսացել, որ այդ քաղաքացիներին զրկեին Վրաստանի քաղաքացիությունից:

Այն, որ ջավախահայերը ստիպված են բազմիցս մեծ գումարներ ծախսել քաղաքացիությունը վերականգնելու համար, քաղաքացիության վերականգնումը շատ հազվադեպ է լինում: Այն, որ բարձրալեռ շրջանի բնակչությունը Վրաստանի քաղաքացիությունը կորցնելու պատճառով չի կարող օգտվել «Բարձրալեռ տարածաշրջանների զարգացման մասին» օրենքով նախատեսված առավելություններից, ոչ էլ կարող է գյուղերում հողատարածքները և տները սեփականաշնորհել: Այդ, իսկ պատճառով կան շատ այլ խնդիրներ, որոնք բխում են միմյանցից:

Այնուամենայնիվ, հասարակական կազմակերպության ներկայացուցիչները խոստացան պատկան մարմիններին տեղեկացնել այս խնդիրների մասին, նաև, հնարավորության դեպքում՝ տեղեկատվություն տրամադրել Վրաստանի քաղաքացիությունը վերադարձնելու ընթացակարգերի վերաբերյալ: