Եռակողմ հուշագիրը, ստորագրված սեպտեմբերի 23 –ին նախարարությունների և շախմատի ֆեդերացիայի կողմից, նախատեսում է շախմատային էլեկտրոնային ծրագրի ներդրումը Վրաստանի դպրոցներում:

Համագործակցության հուշագիրը ստորագրեցին Վրաստանի կրթության և գիտության նախարար Թամար Սանիկիձեն, սպորտի և երիտասարդության նախարար Տարիել Խեչիկաշվիլին և Վրաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ ` Գրիգորի Գիորգաձեն:

«Վրաստանում շախմատի զարգացման պետական ծրագիր» հուշագրի նպատակն է դպրոցներում շախմատի տարածման աջակցություն, որը կազմված է Վրաստանի կառավարության որոշմամբ:

Շախմատ առարկան, երկու տարվա էլեկտրոնային ծրագրի տեսքով, կներկայացվի որպես ընտրողական առարկա 2-րդ և 3-րդ դասարաններում: Ամբողջ Վրաստանում ընտրվել է ավելի քան 300 պիլոտային դպրոց:

Շախմատի ազգային ֆեդերացիան կանցկացնի ուսուցիչների վերապատրաստում հատուկ ծրագրով, որը կանցկացվի երկու փուլով:

Էդիտա Բադասյան