Ախալցիխեի շրջանային դատախազության օգնությամբ աշխատանքի տեղավորվեց ևս մեկ պրոբացիոներ: Ասպինձայի շրջանի վարչությունում կսկի աշխատել 25-ամյա Բեքա Փորցխվերաշվիլին:

Նա կաշխատի որպես արտաքին լուսավորության ծառայության մասնագետի օգնական: Արդեն ստորագրվել է համաձայնագիր վարչության և պրոբացիոների միջև:

Ասպինձայի բնակիչ Բեքա Փորցխվերաշվիլիին, ով ապրում է կնոջ և հոր հետ (երկրորդ կարգի հաշմանդամ) կնշանակվի աշխատավարձ 250 լարիի չափով:

2015 թվի հուլիսի 14-ին Բեքա Փորցխվերաշվիլին դատապարտվել է անթույլատրելի ձկնորսության փաստի համար Վրաստանի քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն: Նրան նշանակվեց պայմանական պատժամիջոց մեկ տարի ժամկետով:

Նշենք, որ պրոբացիոները աշխատանքի է տեղավորվել «Հանրային դատախազություն» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է ռեսոցիալիզացիան և պրոբացիոներների կողմից նոր հանցագործությունների կանխումը:

Էդիտա Բադասյան