Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանը վստահեցնում է, որ այս հաստատության առաջնահերթություններում դիալիզի կենտրոնի բացումն է: Համաձայնություն կա, 2020 թվականի գարնանից Ախալքալաքում կգործի դիալիզի կենտրոն:

«Հիմնական մեր ծրագրերի մասին խոսելով կարող եմ ասել, որ մեր բնակչությանը շատ է հուզում դիալիզի կենտրոնի հարցը, ասեմ որ տեխնիկական բոլոր հարցերը լուծված են: Այսինքն Էվեքսի կողմից դրական պատասխան ունենք, շենքային հարցի խնդիրն է, որը խոստացել են մինչև գարուն ավարտին հասցնել: Կարող եմ ասել, որ 99 տոկոսով որոշումը կայացված է և 2020 թվականին Ախալքալաքում կլինի դիալիզի կենտրոն: Ցանկանում եմ մեր ժողովրդին առողջություն, թող մեզ քիչ դիմեն, բայց իմանան, որ մենք անհրաժեշտության դեպքում մենք իրենց կողքին կանգնած ենք, և մեր ամբողջ անձնակազմը պատրաստ է ամեն հնարավորինն անել նրանց առողջությունը վերականգնելու համար», – ասաց Ալեքսան Թորոյանը:

Այս մասին Ալեքսան Թորոյանը հայտնեց հոկտեմբերի 15-ին, հիվանդանոցի ծննդյան օրը նշելու ժամանակ: