Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հրամանով որոշվել է նոյեմբերին նախատեսված ուսուցիչների մասնագիտական և առարկայական քննությունների նվազագույն շեմը:

Փոփոխություն է կատարվել “Ուսուցիչների մասնագիտական զարգացման և կարիերայի առաջխաղացման սխեման հաստատելու վերաբերյալ” Վրաստանի կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի թիվ 241 որոշման մեջ և ըստ այդ փոփոխության ուսուցիչների մասնագիտական և առարկայական քննությունների նվազագույն շեմը անցնելու միավորը փոխվել է։

Ըստ այդմ՝ մասնագիտական և առարկայական իրավասություն հաստատելու համար 1 կրեդիտ ստանալու համար դիմորդը պետք է ստանա բալերի 30-40 տոկոսը, 4 կրեդիտի համար՝ 40-50 տոկոսը, 7 կրեդիտի համար՝ 50-60 տոկոսը, իսկ 10 կրեդիտ ստանալու համար պետք է հավաքի բալերի 60 տոկոսից ավելին:

Այս փոփոխությունները կսկսեն գործել 2019 թվականի նոյեմբերին նախատեսված ուսուցիչների քննության արդյունքների հաշվարկման ընթացքում ըստ ներքոնշյալ աղյուսակի։

qnnutyun
Ինչպես նաև, այն դիմորդների համար, ովքեր պրակտիկոս ուսուցիչներ չեն, առարկայական քննությունը հաջողությամբ հանձնած կհամարվի, եթե դիմորդը կհավաքի բալերի 60 տոկոսից ավելին:

Հիշեցնենք, որ 2019 թվականի ամռան քննություններին նվազագույն շեմը 1 տոկոսով բարձր էր:

qnnutyun 2

Աղբյուրը՝ edu.aris.ge