Խուլգումո գյուղի մանկապարտեզի շենքն արդեն 5 տարի է բարեկարգվում է: Մեկ տարուց ավելի է, ինչ շենքը պատրաստ է շահագործման, բայց այնտեղ ջուր չկա: Ջուրն անհետացել է: Երբ շենքը շահագործման հանձնվեց, ջուրը հոսում էր, բայց հետո այն կտրվեց: Երբ այս հարցը կլուծվի, պարզ չէ:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Խուլգումո գյուղում մանկապարտեզի բացումը հետաձգվում է ջրի բացակայության պատճառով: Մանկապարտեզը նախատեսել էին բացել անցյալ տարվա՝ 2018 թ.-ի աշնանը, բայց Խուլգումո գյուղի նախակրթարանն առայժմ չի գործում:
Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատրյանը բացատրում է, որ պատճառը շենքում ջրի բացակայությունն է:
«Մանկապարտեզը կաշխատի ջրի խնդիրը լուծելուն պես», – ասում է Անահիտ Ասատրյանը:
Մանկապարտեզի ջրագիծն անցկացվել է շինարարության ընթացքում, սկզբում համակարգը աշխատում էր, բայց հետո այն դադարել է գործել: Անցյալ տարվա աշնանը մեզ ասացին, որ գուցե ջուրը չի հոսում խցանման պատճառով, նրանք նաև հաստատեցին, որ արագ կլուծեն խնդիրը, սակայն, ինչպես պարզվեց, խնդիրը խցանման մեջ չէր, այլ նրա, որ ջուրը հետաքրքիր կերպով անհետացավ մանկապարտեզի ջրամատակարարման համակարգից:
Ըստ Վրաստանի Միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի մենեջեր Արտակ Թառլամազյանի, իրենք դեռ չեն կարողացել գտնել այն տեղը, որտեղից ջուրն անհետանում է:
«Ըստ երևույթին, ինչ-որ մեկը ինչ-որ տեղ փակել է խողովակը, այդ պատճառով ջուրը չի հոսում: Մենք փորձեցինք հետ ճնշման միջոցով գտնել արտահոսքի կամ խցանման տեղը, բայց ջուրը ոչ մի տեղ դուրս չի բխում: Մենք բավականին շատ փորեցինք, բայց դեռ չենք գտել տեղը, թե որտեղից է ջուրն անջատված», – ասում է Արտակ Թառլամազյանը:
Ըստ նրա, քանի որ Խուլգումո գյուղի մանկապարտեզը նրանց բաժանորդը չէ, այս խնդրի լուծումը նրանց պարտականությունների մեջ չի մտնում:
«Ջրի խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է, որ մանկապարտեզը դառնա մեր բաժանորդը, այդժամ մենք նոր ջրագիծ կքաշենք», – ասում է Արտակ Թառլամազյանը:
Ըստ Խուլգումո գյուղի քաղաքապետի ներկայացուցիչ Մովսես Գիգոլյանի, այս ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են, սակայն կոնկրետ հայտնի չէ, թե երբ է լուծվելու այդ հարցը:
Տարբեր տարիներին և տարբեր միջոցներից մոտ 116,700 լարի է ծախսվել մանկապարտեզի բարեկարգման համար` ներառյալ կահույքի և խոհանոցային պարագաների ծախսերը: Բարեկարգումը սկսվել էր 2014-ին: 2014 և 2015 թվականներին, համապատասխանաբար, ծախսվել է 16,000 լարի և 24000 լարի՝ «Օժանդակություն գյուղին» ծրագրով, իսկ 2017 և 2018 թվականներին, համապատասխանաբար՝ 42,000 լարի և 2700 լարի: Ծախսված գումարը ներդրվել է չորս սենյակների և զուգարանի վերանորոգման համար:
Բրատիսլավ Իգիթխանյան