Ախալքալաքի մունիցիպալիտետի Խուլգումո գյուղում ավարտվել է կամրջի վերանորոգումը: Այս աշխատանքների համար տեղական բյուջեից հատկացվել էր 3135 լարի:

Ըստ Խուլգումո գյուղի լիազոր Մովսես Գիգոլյանի, կամրջի նորոգումն արդեն ավարտված է, մնում է հեռացնել շինարարական թափոնները:

Գյուղացիներն ուրախ են կամրջի վերանորոգմամբ, քանի որ այն մաշվել էր և դրանից գրեթե չէին օգտվում: Այնուամենայնիվ, Խուլգումոյի բնակիչները կցանկանային նաև կամուրջ ունենալ ջրաղացի ճանապարհին, քանի որ մարդիկ դժվարությամբ են հասնում այնտեղ:

«Կամրջով կարելի է գնալ Բավրա գյուղ, այնտեղից էլ արդեն քաղաք», – ասում է Գրիշա Դուլխանյանը:

Կամրջի կառուցման համար տենդերը շահել էր անհատ ձեռներեց Արշակ Ամոյանը:

Kamurj 1

Տարվա սկզբին մունիցիպալիտետի ղեկավարությունը հայտարարեց, որ տարվա ընթացքում շրջանի գյուղերում կվերանորոգվի հինգ և կկառուցվի երկու նոր կամուրջ: Այս բոլոր աշխատանքների իրականացման համար հատկացվել է 94 069 լարի:

Բրատիսլավ Իգիթխանյան