Մայրաքաղաքում նշեցին 40-րդ անգամ նշեցին քաղաքի տոնը: Հոկտեմբեր ամսի առաջին շաբաթվա վերջին օրերին Թբիլիսիում անսովոր իրարանցում էր: Քաղաքը պատրաստվում էր տոնակատարությունների:

11

Թբիլիսոբա (Թբիլիսիի օր)՝ այսպես են կոչում վրացիները մայրաքաղաքին նվիրված տոնը, որն իր շուրջն է համախմբում երկրի տարբեր շրջաններից ժամանած այցելուներին։ Թբիլիսոբան այս տարի անցկացվեց քաղաքի մի քանի կենտրոնական մասերում: Երկու օր անընդմեջ մետրոյի կայանները լեփ լեցուն էին, ավտոբուսների կանգառները լի ժպտերես մարդկանցով և փողոցներում բուրում էր ծաղիկների ու քաղցրավենիքի բույրը։

123
111
nur
12

Այս տոնը հորինվել է խորհրդային Վրաստանի տարիներին: Առաջին Թբիլիսոբան անցկացվել է 1979թ-ի հոկտեմբերի 28-ին Վրաստանի Կոմկուսի Կենտկոմի այն ժամանակվա առաջին քարտուղար Էդուրադ Շևարդնաձեի նախաձեռնությամբ:

Այս տոնը նվիրված է բերքահավաքին: Այս օրը մայրաքաղաք են գալիս գյուղացիներ և ֆերմերներ Վրաստանի տարբեր անկյուններից և բերում են իրենց ապրանքը: Երկու օրով Վրաստանի մայրաքաղաքը վերածվում է հսկայական գյուղատնտեսական շուկայի:

Թբիլիսոբան ավանդաբար անցկացվում է շաբաթ-կիրակի օրերին և այս երկու օրերի ընթացքում տեղի են ունենում մշակութային միջոցառումներ, ցուցահանդեսներ և բացվում գյուղատնտեսական շուկաներ։

Ռիմա Մառանգոզյան