Այն պատճառով, որ Աղմաշենեբելի փողոցում գտնվող կենտրոնական կոյուղագիծն անցնում էր բակերով և բնակիչների տան տակով, մոտ 300 մետր ձգվող հատվածում նոր կոյուղագծ է անցկացվում:

Նոր կոյուղագիծը կանցկացվի նախկին «Ballis» գարեջրի գործարանից մինչև «Lukoil» բենզալցակայան: Ընդհանուր առմամբ 350 մետր խողովակ կանցկացվի և կտեղադրվի 5 դիտահոր: Աշխատանքներն իրականացնում է Վրաստանի Միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնը:

Ըստ սպասարկման կենտրոնի մենեջեր Արտակ Թառլամազյանի, նախկինում այս փողոցում կար կոյուղագիծ, բայց այնտեղ կային խնդիրներ:

«Այս փողոցում կար կոյուղային համակարգ, խողովակներն անցնում էին բնակիչների բակերով և միացվում էին Լոմսաձեի փողոցում գտնվող կոյուղուն», – ասում է Արտակ Թառլամազյանը:

Kolodec 1

Բնակիչներն անընդհատ բողոքում էին, որ տանը խոնավ է կոյուղու խողովակների պատճառով: Եվ քանի որ այս ճանապարհահատվածը փորվել էր վերականորոգման համար, Վրաստանի Միացյալ ջրամատակարարման ցանցում որոշել են նոր կոյուղագիծ անցկացնել:

Ըստ Արտակ Թառլամազյանի՝ նոր կոյուղագծի կառուցման շրջանականերում կտեղադրվի 5 դիտահոր և կանցկացվի 350 մետր խողովակ:

Բրատիսլավ Իգիթխանյան