Ախալքալաքի շրջանի դպրոցներում ավագ ուսուցչի կարգավիճակ ունի 88 հոգի, իսկ առաջատար ուսուցչի՝ 10։ Շրջանում մենթոր ուսուցիչներ չունենք:
Ախալքալաքի Կրթական ռեսուրս-կենտրոնի տվյալների համաձայն՝ մունիցիպալիտետի դպրոցներում դասավանդում է 1437 ուսուցիչ: Նրանցից ընդամենը 98-ն է բարձր աշխատավարձ ստանում:
Այս տարի, նախորդ՝ 2018 թվականի համեմատ ավագ և առաջատար ուսուցիչների քանակն ավելացել է: Եթե 2018 թվականի Ախալքալաքի շրջանում ավագ ուսուցչի կարգավիճակ ունեին ընդամենը 60 մանկավարժ, ապա 2019-ին՝ 88:
Հոկտեմբերի 1-ից Վրաստանի պետական դպրոցների ուսուցիչների աշխատավարձերը բարձրացավ 150 լարիով (50 դոլար):
Մասնավորապես, հոկտեմբերի 1-ից ավագ ուսուցիչների աշխատավարձը կկազմի 1011 լարի (340 դոլար), առաջատար ուսուցիչներին՝ 1435 լարի (483 դոլար), իսկ մենթորներինը՝ 1745 լարի (587 դոլար): Իսկ լրիվ դրույքով ուսուցիչների աշխատավարձը կկազմի ավելի քան հազար լարի (337 դոլար):
Վրաստանում դպրոցների ուսուցիչները բաժանվում են չորս կարգի՝ պրակտիկոս, ավագ, առաջատար և մենթոր:
Վրաստանի կրթության նախարարությունն ասում է, որ ամեն աշուն մինչև 2022 թվականը ուսուցիչների աշխատավարձերը կավելանա: Ըստ այդմ էլ՝ 2022 թ.-ին ավագ ուսուցիչների աշխատավարձը կկազմի 1700 լարի (572 դոլար), առաջատար ուսուցիչներինը` 2135 լարի (մոտ 720 դոլար), մենթորներինը` 2445 լարի (823 դոլար):
Նշենք, որ Վրաստանում ընթանում է կրթության համակարգի բարեփոխումներ, որը կտևի չորս տարի և այն նպատակ ունի Վրաստանը վերածել կրթության ոլորտում տարածաշրջանում առաջատար երկրի: