«Միջազգային թափանցիկություն-Վրաստան» կազմակերպությունը Սամցխե-Ջավախքի 6 մունիցիպալիտետում, թվով 30 հայտարարագիր է ստուգել, որոնցից 7-ում հայտնաբերել է խախտումներ։ Հայտարարագրի թերի լրացման 6 դեպք է գրանցվել, բիզնես-բաժնեմասերի ուրիշին չփոխանցելու 4 և պաշտոնի հետ անհամատեղելի գործունեության 1 դեպք:

Ադիգենի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահի տեղակալ Թամազ Ձաձամիան 2018 թվականի լրացրած հայտարարագրում չի նշել, որ իր որդին՝ Գիորգի Ձաձամիան ՍՊԸ «Ադիգենի Ավտոմեքենաների փոխադրման ձեռնարկություն 2»-ի տնօրենն է։ Հայտարարգրում չի նշել նաև, որ նույն ընկերության 100%-ի բաժնետերը հենց ինքն է։ Նշված բաժնեմասն ըստ օրենքի ուրիշի կառավարմանը չի հանձնել։

Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետ Ռոստոմ Մագրաքվելիձեն 2019 թվականի հունվարին լրացրած հայտարարագրի մեջ չի նշել, որ ինքը կոոպերատիվ «Ցեկավշիրի» տնօրենն է։

Բորժոմի մունիցիպալիտետի Սակրեբուլոի նախագահի տեղակալ Օթար Արբոլիշվիլին 2019 թվականի մայիսին լրացրած հայտարարագրում չի նշել, որ ինքր կոոպերատիվ «Տիմոտի»-ի նախագահն է։

Ախալցիխեի քաղաքապետ Զազա Մելիքիձեն 2018 թվականի հոկտեմբերին լրացրած հայտարարագրում չի նշել, որ իր բաժնեմասերը ուրիշի կառավարմանն է հանձնել։ Նա ՍՊԸ «Մելիզայի» և «Լեգիի» 100% բաժնետերն է։

Դեռ 2019 թվականի հուլիսին «Միջազգային թափանցիկություն-Վրաստան» կազմակերպությունը հրապարակել էր տվյալներ, որտեղ երևում է, որ Զազա Մելիքիձեն իր ընկերությունների անունով մասնակցել է տենդեր-մրցույթների։

«Միջազգային թափանցիկություն-Վրաստան» կազմակերպության հետազոտության հիման վրա պետական անվտանգույան ծառայության հակակոռուպցիոն գործակալությունը Ախալցիխեի քաղաքապետի ընկերություններում տենդեր-մրցույթների մասնակցման գործի ուսումնասիրություն է սկսել։

Հայտարարագրում նշել է, որ ինքը ՍՊԸ «Քաունթ Սերվիսի» 100%-ի սեփականատերն է, սակայն օրենքի համաձայն իր բաժնեմասը չի հանձնել ուրիշի կառավարմանը։

Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահի տեղակալը հայտարարագիրը թերի է լրացրել: Գայոզ Լոմսաձեն 2018 թվականի դեկտեմբերին լրացրած հայտարարագրում չի նշել, որ նա ՍՊԸ «Ջավախ-պրոտուքտ» ընկերության 100% բաժնեմասերի սեփականատերն է:

Նինոծմինդայի Սակրեբուլոյի նախագահի տեղակալ Կոնստանտին Վարդանյանը 2019 թվականի հունիսին լրացրած հայտարարգրում չի նշել «Հասարակական կազմակերպություն ռադիո-հեռուստատեսություն՝ Փարվանայի» եկամուտների մասին, որի տնօրենի պաշտոնը համատեղել է Սակրեբուլոյի նախագահի տեղակալի պաշտոնի հետ, ինչն օրենքի խախտում է։

«Միջազգային թափանցիկություն-Վրաստան» կազմակերպությունն իր հաշվետվության մեջ նշում է. ««Փարվանան» Վարդանյանի տնօրինության և Նինոծմինդայի Սակրեբուլոյի պաշտոնավարման ընթացքում տենդեր-մրցույթներից 209 100 լարի եկամուտ է ունեցել, որից 190 000 լարին՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետից։ Ինչ վերաբերում է հեշտացված գնումներին, ապա հեռուստատեսությունը նույն ժամանակաշրջանում 114 115 լարիի պայմանագիր է կնքել, որից 100 915 լարին Նինոծմինդայի մունիցիպալիտետի հետ»։

«Միջազգային թափանցիկություն-Վրաստան» կազմակերպությունը քաղաքապետների, Սակրեբուլոյի նախագահների և նրանց տեղակալների, 300-ից ավել գույքի հայտարարագիր է ստուգել: Մոնիթորինգի ընթացքում 78 հայտարարագրում ավելի քան 128 խախտում է հայտնաբերվել։