Գանձա, Փոկա, Փարվանա գյուղերում մեծացել է ոչխարների գլխաքանակը, բայց բնակիչները հավաստիացնում են` ոչխարաբուծությունը անշահութաբեր է:

Նինոծմինդայի քաղաքապետարանում ոչխարաբուծությունը կրճատվել է, բայց այն մասնակիորեն շատացել է շրանի որոշ գյուղերում: Նինոծմիդայի բարձր լեռնային շրջանների գյուղերում, որտեղ չկա հնարավորություն բուսաբուծության համար, կան լայնածավալ արոտավայրեր, որոնք հարմար են ոչխարաբուծության համար: Ոչխարները հարմարեցվում են լեռնային պայմաններին, նրանք շարժունակ և պտղաբեր:

Ոչխարաբուծությունը համարվում է տեղի բնակչության եկամտի աղբյուր: Սակայն այս տարի ոչխարների գները ընկել են, ոչխարի բուրդը չի օգտագործվում, բնակիչները այն թափում են, քանի որ չկա պահանջ և գնորդներ:
«Մեր մոտ չկա ուրիշ զբաղմունք բացի անասնապահությունից, չկան պայմաններ, մենք ապրում ենք բարձր լեռնային շրջաններում, և բնակիչները ստիպված զբաղվում են անասնապահությամբ, բայց այսօր կարող եմ ասել, որ այլևս ոչ մի եկամուտ չենք ստանում անասնապահությունից: Այսինքն բնակիչները արտադրում են, բայց չեն կարողանում արտահանել, ահա թե ինչում է խնդիրը: Մեկ գառը արժի միջինը `140 ից 160 լարի, ոչխարի բուրդը չի վաճառվում, առաջ մարդիկ վաճառում էին բուրդը, կար պահանջ կամ էլ փոխում էին ալյուրի հետ, և այդպես ապրում, իսկ հիմա դա էլ չկա», – ասում է Փարվանա գյուղի բնակիչ Մասիս Աղայանը:

Փոկա գյուղի բնակիչ Փայլակ Ավետիսյանը ասում է, որ ոչխարաբույծները չեն կարողանում փակել իրենց վարկերը:
«Պանիրը, միսը և գառը չեն վաճառվում, այդպիսով, ինչպես պետք է ապրի գյուղացին, վերցնում ենք վարկը, գյուղացիներից 80%-ը վերցրել է վարկ բանկից, հետո բանկերին վճարում նք բարձր տոկոսնրով, ինչ անենք, եթե մեր մթերքը չի վաճառվում և չունի արժեք», – ասում է նա:

Շահույթ չկա, սակայն ընդհանրապես չզբաղվել ոչխարաբուծությամբ գյուղացիները չեն կարող, քանի որ շրջակա միջավայրի պոտենցիալը չի տալիս այլ հնարավորություն:

Բորիս Ղարսլյան