Ներքին գործերի նախարարության, Սամցխե-Ջավախքի ոստիկանության վարչության տնօրեն Ավթանդիլ Գալդավային տեղափոխել են Սամեգրելո: Սամցխե-Ջավախքի ոստիկանության վարչության պետի պաշտոնը դեռ թափուր է:

Ավթանդիլ Գալդավային տեղափոխել են հոկտեմբերի 2-ին։

Սամցխե-Ջավախքի ոստիկանության վարչության տնօրենի պաշտոնը նա զբաղեցնում էր 2017 թվականի հոկտեմբերից։

2016 թվականի հունվար ամսից մինչև 2017 թ․-ի օգոստոս ամիս եղել է Թբիլիսիի ոստիկանության վարչության Վակե-Սաբուրթալոի բաժնի պետ:

2013 թ․-ի դեկտեմբերից մինչև 2016 թ․-ի հունվար ամիս գլխավորել է քաղաք Թբիլիսիի գլխավոր վարչության դետեկտիվ բաժնի երկրորդ բաժանմունքը:

2013 թ․-ի մարտից մինչև նույն թվականի դեկտեմբեր ամիս աշխատել է քաղաք Թբիլիսիի գլխավոր վարչության դետեկտիվ վարչության 3-րդ բաժնի տեղակալ:

2012 թվականի դեկտեմբերից մինչև 2013 թ․-ի մարտ եղել է ոստիկանության կենտրոնական քրեական վարչություն 2-րդ գլխավոր վարչության, 2-րդ բաժնի պետի տեղակալ:

2011 թ․-ի սեպտեմբերից մինչև 2012 թ․-ի դեկտեմբեր հատուկ գործողությունների վարչությունում 2-րդ գլխավոր վարչության 1-ին ծառայության քննիչ:

2009 թ․-ից սեպտեմբեից մինչև 2011 թ-ի սեպտեմբեր քաղաք Թբիլիսիի գլխավոր վարչության դետեկտիվ վարչության 4-րդ բաժնի հետաքննող-քննիչ:

2008 թ․-ի օգօստոս ամսից մինչև 2009 թ․-ի սեպտեմբեր ամիս եղել է քաղաք Թբիլիսիի վարչության «Հին Թբիլիսիի» վարչության առաջին բաժնի տեսուչ-քննիչ։

Ծնվել է 1979 թվականի հոկտեմբերի 16-ին։ 1997-2002 թթ. սովորել է Վրաստանի տեխնիկական համալսարանի ավիացիոն ֆակուլտետում։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։