Սեպտեմբերի 23-ին մեկնարկած Ախալքալաքում անցկացվող #beactive սպորտային շաբաթն ավարտվեց այսօր:

Մարզական շաբաթն անցկացվում էր ինչպես ողջ Վրաստանում, այնպես էլ ԵՄ-ում: Նպատակը` ակտիվություն բերել մարզիկների և սպորտի սիրահարների գործունեության մեջ:

Sport 1

Շաբաթվա ընթացքում Ախալքալաքում մարզասերներին առաջարկվեցին տարբեր տեսակի մարզական մրցումներ: Մրցումները կազմակերպվել էին ֆուտբոլից, թենիսից, ըմբշամարտից, բռնցքամարտից, վոլեյբոլից, կարատեից, շախմատից և այլ մարզաձևերից:

Sport 2

Ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայության ղեկավար Վալերի Ստելմաշովի, այժմ կարտոֆիլի բերքահավաքի սեզոնն է, այդ պատճառով շատերը չկարողացան մասնակցել:

Սպորտային շաբաթվա շրջանակներում այսօր անցկացվեց շախմատի մրցաշարը:

Մրցումների ավարտին առավել աչքի ընկած մարզիկները պարգևատրվեցին Մշակույթի, սպորտի, կրթության և երիտասարդության հարցերի նախարարի ստորագրությամբ վկայագրերով:

Sport-1

Մրցումներին հիմնականում մասնակցում էին Ախալքալաքի դպրոցների աշակերտները: Մասնակիցներն ու հաղթողները պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով:

Բրատիսլավ Իգիթխանյան