Ժամանակի ընթացքում փոխվում են գերեզմանաքարեր տեղադրելու ավանդույթներն ու միտումները: Գերեզմանոցը կարող է ավելին պատմել քաղաքի կամ գյուղի մասին, քան դա թվում է առաջին հայացքից: Ինչ է մեզ պատմում Ախալքալաքի գերեզմանոցը, ինչ փոփոխություններ են ապրել ավանդույթներն ու շիրմաքարերը:

Շատերը վախենում են գերեզմանոց բառից, մինչդեռ ոմանք այստեղ խաղաղություն և մենություն են փնտրում, սա խորհրդավոր վայր է, կապն է պատմության և ճարտարապետության հետ, կապը նախնիների հետ:

Հուղարկավորության գործընթացն իր ավանդույթներով հայերի մոտ միշտ ինքնատիպ է եղել: Նախկինում, մարդիկ մեծանալուն պես գնում և պահում էին «թաղման» հանդերձանք, որը պահում էին առանձին: Այժմ հագուստը հիմնականում ձեռք են բերում մարդու մահից անմիջապես հետո, չնայած դեռ կան մարդիկ, ովքեր նախընտրում են ամեն ինչ պատրաստել իրենց կյանքի ընթացքում, որպեսզի մահից հետո հարազատներին չանհանգստացնեն:

Լագանը, որն օգտագործվում էր մարմինը լվանալու համար, այնուհետև դրանից հետո նետում էին, քանի որ համարվում էր, որ եթե այդ պահեին տանը, ապա կբացվեր փոս, որը կկապի հանգուցյալների և ապրողների հոգիները, կապ կհաստատի անդրշիրիմյան, հանդերձյալ աշխարհի հետ: Հին ժամանակներում դագաղը հանգուցյալի հետ միասին չէր կարելի թողնել տանը, և հուղարկավորությունները միշտ անց էին կացվում եկեղեցում:

Դին մինչև եկեղեցի բերելը դուրս էր բերվում տանից, բայց ոչ թե դռան միջով, ինչպես հիմա է արվում, այլ պատուհանից: Միայն շատ հարուստ ընտանիքները կարող էին իրենց թույլ տալ հանգուցյալին թաղել դագաղների մեջ կամ գորգերով փաթաթված: Հիմա Ախալքալաքում այդ ավանդույթները չեն հիշվում: Մարդկության զարգացմանը զուգընթաց սնահավատությունը նվազում է: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր ընտանիք, նրա փոխարեն, որ սգա իր մերձավորի և հարազատի համար, փորձում է անել ամեն ինչ, այնպես ինչպես «ընդունված» է:

Հուղարկավորությունը տեղի էր ունենում միայն տղամարդկանց ներկայությամբ ու մասնակցությամբ, իսկ կանանց արգելվում էր մասնակցել արարողությանը, այս ավանդույթը մինչ օրս խստորեն պահպանվում է: Կանայք կարող էին ուղեկցել միայն սգո թափորը դեպի քարը (հանգստաքար), որի վրա դրվում է հանգուցյալի դագաղը, և վերջին անգամ հարազատ կանայք կարող են դիպչել հանգուցյալին և հրաժեշտ տալ նրան: Ախալքալաքում այդ ծեսը չէր պահպանվում ԽՍՀՄ տարիներին, բայց վերջերս վերսկսվել է, և թաղման ընթացքում կանանց կրկին թույլ չեն տալիս գերեզմանոց մտնել:

Հուղարկավորությունից հետո հարազատները հավաքվում են քելեխի, քելեխի սեղանին հիմնականում դրված է լինում խաշլամա (խաշած կարտոֆիլ և միս), խաշած ձուկ և շիլա (գառան միսը՝ բրնձով) և նախուտեստներ:

Հուղարկավորությունից հետո նշվում է 7 օրը, քառասունքը և տարին: Այս օրերին հանգուցյալի հարազատները գնում են գերեզմանոց, մոմ վառում և խունկ ծխեցնում:

Անկախ սոցիալական կարգավիճակից՝ մինչ մահվան մեկ տարին լրանալը, հանգուցյալի ընտանիքը մահացածի գերեզմանոցին տեղադրում էր տապանաքար (շիրմաքար), հիմա էլ են փորձում այդպես անել: Տապանաքարների վրա փորագրվում է ծննդյան և մահվան տարեթվերը, մահացածի անուն-ազգանունը: Մեծահարուստ ընտանիքները խաչքարեր կամ մահարձաններ են տեղադրում իրենց հարազատների գերեզմանոցների վրա: Տապանաքարերն իրենցից ներկայացնում են ինքնատիպ գերեզմանաքարեր, դրանք տարբեր են լինում՝ նախշերով, հարթ, օրորոց կամ խոյ հիշեցնող:

panaqarer

Բազմաթիվ խորհրդանիշների կարելի է հանդիպել բոլոր պատմական ժամանակաշրջանների գերեզմանաքարերի վրա, օրինակ՝ Ախալքալաքում փորագրել և փորագրում են հավերժության խորհրդանիշը, որն իրենից ներկայացնում է ներսից ողակ նախշով:

tapanaqar 10

Առանց նախշերի և արտահայտիչ զարդաքանդակների շիրմաքարերը մատնանշում են հանգուցյալի ծանր սոցիալական իրավիճակի վրա, իսկ բազմաշերտ պատվանդաններն, ընդհակառակը՝ ծառայում են որպես հանգուցյալի ունեվոր լինելու ապացույցը: Որքան բարձր էին տեղադրում գերեզմանաքարը, այնքան ավելի բարեկեցիկ կյանք էր ունեցել հանգուցյալը:

tapanaqar

Ախալքալաքի գերեզմանատունը տեղակայված է Տավշանկա բլրի ստորոտին, այդպես են տեղացիներն անվանում են սարը: Գերեզմանատանը կարելի է հանդիպել 19-րդ դարին պատկանող գերեզմանաքարերի, այնուամենայնիվ եզրակացնել, որ գերեզմանոցը հայտնվել է հենց այդ ժամանակաշրջանում՝ հնարավոր չէ, դրա մասին տեղեկություններ չկան: Քայլելով չորացած խոտերի վրայով, գերեզմանատան տարբեր մասերում կարելի է տեսնել շատ հետաքրքիր շիրմաքարեր: Ըստ այս տապանաքարերի՝ կարելի է հետադարձել ժամանակի հոսքը, և ժամանակի յուրաքանչյուր շրջան թողնում է իր հետքը, միտումները և ավանդույթները:

tapanaqarer 8

Հարուստ քաղքենիները պատվիրում էին գեղեցիկ փորագրված գերեզմանաքարերը՝ Հայաստանում, Գյումրիում (հնում՝ Ալեքսանդրապոլ, Լենինական):

tapanaqar 2

Որոշ տապանաքարեր եկեղեցիների տեսքով են, առաջ այդպիսիք շատ էին:

tapanaqar7

Շատ գերեզմանատներ արդեն խնամող չունեն, դրանք ծածկված են մամուռով և խոտերով: Գերեզմանաքարերի վրա իր ազդեցությունը թողեց նաև Սովետական դարաշրջանը, երբ արգելվում էր գերեզմանների վրա խաչեր փորագրել:

Nadgrobie krest

Այստեղ թաղված են և հին քաղաքացիները և եկվորները:

shaxmatnie nadgrobiya

tapanaqarer 7

Ախալքալաքի գերեզմանատանը կարող եք հանդիպել ինչպես հայկական ազգանունների, այնպես էլ վրացական, ռուսական, հունական և այլն:

Nadgrobie Vata

Գերեզմանատանը կան մատուռներ և ընտանեկան դամբարաններ: Ոմանք էլ գերեզմանոցների վրա դնում են փոքրիկ մարմարե եկեղեցիներ:

gruzinskie nadgrobiya

Russkaya devochka

Գերեզմանաքարերի վրա փորագրել և փորագրում են նաև մահացածի մասին, նրա մասնագիտության կամ կենսագրության մասին տեղեկություններ:

ardzan

dambaran 1

mramornaya cerkov

povar

tapanaqar 9

Ժամանակի ընթացքում գերեզմանաքարերը փոխվում են՝ ավանդականից եվրոպական: Այնուամենայնիվ, հին գերեզմանաքարերը խրվում են հողի կամ դրանց վրա ջնջվում են մակագրությունները՝ ընդմիշտ թաքցնելով այն մարդկանց պատմությունը, որոնք ժամանակին ապրել են այստեղ:

Քրիստինե Մարաբյան