Օլավերդ գյուղի խմելու ջրի հիմնախնդրի լուծման համար գյուղում տեղադրվել է ջրային պոմպ: Այսօր «Իրեկսոն» ջրային կայանը, որ գործում է առանց էներգիայի ծախսի հանձնվեց գործարկման Օլավերդ գյուղին:

Առավոտվանից օլավերդցիները սպասում էին հյուրերի: Ժամանեցին Խաղաղության, ժողովրդավարության ու զարգացման Կովկասյան ինստիտուտի (CIPDD) ներկայացուցիչները: Կազմակերպությունը գերմանական «Brotfür die Welt» – հիմնադրամ-դոնորի հետ համատեղ նվիրեց գյուղին ջրային պոմպային սարքավորում, որի օգնությամբ օլավերդցիները առանց ծախսերի իրենց տներում կստանան ջուր:
Pompa Olaverda
Հիդրավլիկ պոմպը կամ հիդրավլիկ կայանը՝ մի քանի տասնյակ մետրից ջրի վերհանման մեխանիկական սարքավորում է, ինչը չի պահանջում որևէ այլ արտաքին շարժիչների աշխատանք, ինչի համար էլ կարող է շատ արդյունավետ լինել ծախսերի առումով: Աշխատանքի համար պոմպը էներգիա ստանում է ջրի հոսքից, ծանրության ուժի տակ այդպես կոչված ջրային ավազանից հոսելով խողովակով ստորև գտնվող տեղ: Թողնելով իր միջից ջրի մեծ մասը ոչ մեծ բարձրությունից պոմպը բարձրացնում է ջրի փոքր մասը մեծ բարձրության վրա:

Նախագիծը, որի շրջանակներում օլավերդցիները ստացան այս պոմպը, ոչ կառավարական CIPDD կազմակերպությունը սկսել է իրականացնել 2014 թվականից: Նախագծի հիմնական նպատակը տարածաշրջանային զարգացման աջակցությունն է՝ նպատակային գյուղերում և շրջկենտրոններում կոնկրետ հիմնախնդիրների լուծման միջոցով:

«Մենք աշխատում ենք 4 տարածաշրջաններում. Աջարիայում, Շիդա Քարթլիում, Քվեմո Քարթլիում և Սամցխե-Ջավախքում: Մենք աշխատում ենք յուրաքանչյուր շրջանում, ունենք երկուական գյուղ և քաղաք: Ախալքալաքի շրջանում Օլավերդ ու Պտենա գյուղերն են և հնց քաղաքը: Աշխատանքի գլխավոր սկզբունքն է՝ տեղաբնակների ներգրավվածությունը և նրանց ակտիվ մասնակցությունը: Մենք ցանկանում ենք ստեղծել դրական օրինակ այն բանի, թե ինչպես կարելի է տեղերում լուծել հիմնախնդիրները», – պատմում է CIPDD ներկայացուցիչ Թիկո Տղեշելաշվիլին:
Olaverdskaya pompa
Ծրագրի առաջին փուլում տեղի ունեցան հանդիպումներ համայնքներում, որտեղ էլ բացահայտվեցին ամենագլխավոր հիմնախնդիրները, տեղի ունեցավ հիմնախնդիրների պատճառների ու հետևանքների վերլուծություն:

Երրորդ փուլի ընթացքում ծրագրի ներկայացուցիչները` տեղաբնակների հետ քննարկեցին նշված հիմնախնդիրների լուծումների եղանակներ:
«Այստեղ ջրամատակարարման հիմնախնդիրը նշվեց բազում անգամ: Տարածաշրջանային համակարգող Գիորգի Անդղուլաձեն իմացավ, որ կա այդպիսի մեթոդ` պոմպային կայաններ, որոնք ջուրը մղում են առանց էլեկտրաէներգիայի: Մենք բերեցինք այդ սարքավորումը ստեղծող մարդուն գյուղ, որ իմանայինք հնարավոր էր, թե ոչ դրա տեղակայումը այստեղ: Տեղի ունեցան շատ հանդիպումներ ու հետազոտություններ: Տեղաբնակների հետ` CIPDD-ն որոշեց այդ սարքավորումը նվիրել Օլավերդին, իսկ մնացած համակարգը պետք է անեին տեղացիները: Սա շատ լավ նախադեպ էր տեղացիների ակտիվ մասնակցության», – բացատրում է Թիկո Տղեշելաշվիլին:
Vodnaya pompa
Ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցիչների կարծիքով, կան որոշակի խնդիրներ, որոնք կարելի է բարելավել, ինչ-որ տեղ ուղղել, այլ տեղ ամրացնել:
Vodyanaya pompa

Olaverdi pompa

Շնորհանդեսի ժամանակ թերությունների մասին խոսեցին նաև տեղացիները, որոնք պնդում էին, որ ջուրը մղվում է դանդաղ ու ծախսվում շատ շուտ, որոշ տներ ընդհանրապես չի հասնում: Բայց ինչպես պարզվեց հետագայում` դրա մի քանի պատճառներ կային. շփոթեցնող խողովակային համակարգից մինչև աննպատակ և անփույթ ջրի ծախսումը: Որոշ բնակիչների բակերում մշտապես բաց է թողած ջուրը ու հենց այնպես հոսում է:

Տեխնիկական հիմնախնդիրները կարելի է հեշտությամբ լուծել, ինչպես պնդում է ինժեներ-հիդրոտեխնիկ, այս սարքավորման ստեղծող Իոսիֆ Նարչեմաշվիլին:
«Խողովակը պետք է լինի ուղիղ: Մենք հաշվեցինք 9 անկյուններ, ոչ ստանդարտ, այլ իրար մեջ մտնող: Եթե փոխվեն խողովակները` ջուրը ավելի շատ կհոսի: Ես այն ժամանակ էլ միանգամից ասացի, եթե մետաղի կամ ռետինի որակը այն չլինի` հեշտությամբ կարելի է փոխել: Սա էլեկտրական պոմպ չի, որը կվառվի, որը պետք է փոխել ամբողջությամբ: Այս համակարգից լավ ոչ մի բան չի կարող լինել», – բացատրում է Իոսիֆ Նարչեմաշվիլին:

Քրիստինե Մարաբյան