Սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 21-ը Վրաստանի քաղաքացիները կարող են ստանալ արտասահմանյան անձնագիր իջեցված գներով` 100 լարիի փոխարեն, նրանք կվճարեն 70 լարի:

Հետևյալ ակցիայի անցկացման մասին հայտարարել է Արդարադատության նախարարության Պետական ծառայությունների զարգացման գործակալությունը:

Ակցիայից կարող է օգտվել Վրաստանի 18 տարին լրացած ամեն մի քաղաքացի: Վաղ ժամկետներում անձնագիր ստանալ ցանկացողները պետք է հավելյալ վճարեն: Նույն օրը ստանալու համար, 70 լարիից բացի պետք է վճարեն լրացուցիչ 105 լարի, երկրորդ օրը` 90 լարի, երրորդ օրվա համար` 50 լարի, հինգերերորդ օրվա համար` 20 լարի:

Արտասահմանյան անձնագրի արժեքը հարկադրաբար տեղահանվածների, սահմանափակ հնարավորություններով անձանց և անչափահասների համար `50 լարի է:

Երկրորդ Համաշխարհային պատերազմի մասնակիցները, ինչպես նաև Վրաստանի քաղաքացիները, ովքեր հաշմանդամ են դարձել մարտական գործողությունների ժամանակ երկրի տարածքային ամբողջականության, ազատության և անկախության համար, կարող են անվճար անձնագիր ստանալ:

Նշենք նաև, որ անձնագիր կարելի է ատանալ Արդարադատության տներից, Պետական ծառայությունների զարգացման գործակալության տարածքային բաժանմունքներից:

Էդիտա Բադասյան
j