Սամցխե-Ջավախքում բնապահպանության վարչության աշխատակիցները, օգոստոսի 24-ից մինչև սեպտեմբերի 24-ը ներառյալ, որսորդության կանոնների խախտման 32 դեպք է արձանագրվել:

Այստեղից, արգելված կարգով՝ հրացանով որսորդության 23 փաստ է գրանցվել։

Օգոստոսի 24-ից սեպտեմբերի 24-ը, անկանոն որսորդության ամենաշատ՝ 247 դեպք գրանցվել է երկրի արևմտյան շրջանների տարածքում:

Վրաստանի բնապահպանության վարչության աշխատակիցները անկանոն որսորդության 32 դեպք են արձանագրել Սամցխե-Ջավախքում, 12-ը՝ Կախեթիում, 4-ը՝ Քվեմո-Քարթլիում, 49-ը՝ Զեմո Սվանեթիում, 27-ը՝ Աջարիայում, 15-ը՝ արևելյան տարածաշրջանային բաժնի վարչական տարածքում:

Արգելված միջոցներով, ամենաշատ թվով հրացանով որսի դեպք է արձանգրվել՝ 215, երկրի արևմտյան շրջանում:

Սամցխե-Ջավախքում՝ 23, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 39, Աջարիայում և Գուրիայում՝ 25, արևելքի շրջանային գործող տարածքում՝ 7։ Ընդհանուր, բնապահպանության վարչության աշխատակիցները 309 ձեռքով պատրաստված «հրացան» են առգրավել։

Ընդհանուր առմամբ, Վրաստանի տարածքում անօրինական որսորդության 386 փաստ է բացահայտվել։

Բնապահպանության վարչությունը քաղաքացիներին կոչ է անում, օրենքի խախտում նկատելու դեպքում զանգահարել բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության թեժ գիծ՝ 153 (առանց ինդեքսի, զանգը անվճար է, անանունությունն ապահովված է), որպեսզի վարչության համապատասխան շրջանային դեպարտամենտը անհապաղ արձագանքի։

Բնապահպանության վարչության աշխատակիցները, որսորդության սեզոնի շրջանակներում, որսորդության կանոնների խախտման բացահայտման և անօրինական որսորդության կանխման նպատակով, Վրաստանի մասշտաբով անցկացնում են 24-ժամյա ուժեղացված հսկողություն։