Սեպտեմբերի 26-ին, Վրաստանի Հանրային պաշտպանի Ախալքալաքի գրասենյակում անցկացվեց թրեյնինգ՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների և այլ ՀԿ-ների համար, որը կազմակերպվել էր «Միջազգային թափանցիկություն-Վրաստան» կազմակերպության կողմից:

Այս թրեյնինգի նպատակը մասնակիցներին սովորեցնելն էր, թե ինչպես օգտվել բաց և հասանելի տեղեկատվությունից:

ԶԼՄ-ների ներկայացուցիչները գործնական խորհուրդներ ստացան Անշարժ գույքի ռեեստրում տեղեկատվություն գտնելու, դատավարության մասին նորությունների վերաբերյալ:

«Միջազգային թափանցիկություն – Վրաստան» կազմակերպության նպատակն է երկրում կոռուպցիայի նվազեցումը, Վրաստանի՝ որպես հզոր, ժողովրդավարական պետություն ձևավորմանը նպաստելը:

Թրեյնինգը վարեցին «Միջազգային թափանցիկություն – Վրաստան» կազմակերպության ներկայացուցիչներ Թամունա Ուչիձեն և Մալխազ Ճկադուան: Նրանք նաև ներկայացրեցին իրենց հետազոտությունների արդյունքները:

Լրագրողները ծանոթացան «Միջազգային թափանցիկություն – Վրաստան» հասարակական կազմակերպության կողմից անցկացված դատական գործընթացների մոնիտորինգի արդյունքներին:

Թրեյնինգին մասնակցում էին Ախալքալաքի, Ախալցիխեի և Նինոծմինդայի ԶԼՄ-ների ներկայացուցիչները:

«Միջազգային թափանցիկություն – Վրաստան»-ը մտադիր է ապագայում իր հետազոտությունները ներկայացնել ԶԼՄ-ներին և լրագրողներից ակնկալում է հետագա համագործակցության առաջարկներ:

Ըստ կազմակերպության շրջանային գրասենյակների մենեջեր Մալխազ Ճկադուայի, ապագայում նրանք նախատեսում են նման հանդիպումներ անցկացնել Ախալքալաքում:

Բրատիսլավ Իգիթխանյան