Մադաթափա լճի մոտ նորից նկատվել են վարդագույն ֆլամինգոներ: Դրանցից մեկը կմնա Ջավախքի ազգային պարկում` ուժերը վերականգնելու համար:

Մեկնարկել է Ջավախքով թռչունների չուի շրջանը: Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մադաթափա լճի մոտ չուի ընթացքում նկատվել են 4-5 էկզոտիկ թռչուններ՝ վարդագույն ֆլամինգոներ, որոնք կանգ են առել հանգստանալու համար: Լիճն այս առումով բացառիկ տեղ է հանդիսանում:

Այս թռչուններից մեկը, այն պատճառով, որ չուի ընթացքում ուժասպառ էր եղել, չի կարողացել շարունակել ճանապարհը դեպի տաք երկներ: Ջավախքի ազգային պարկի աշխատակիցները հոգ կտանեն թռչնի մասին: Այժմ ֆլամինգոն գտնվում է հատուկ վայրում, որտեղ պարկի աշխատակիցները հոգ են տանում նրա մասին: Ջավախքի ազգային պարկի աշխատակիցները պատրաստվում են թռչնին ազատ արձակել այն բանից հետո, երբ վարդագույն ֆլամինգոն ուժերը կվերականգնի:

Flamingo Madatapa

Հիշեցնենք, որ առաջին անգամ Ջավախքում վարդագույն ֆլամինգոները նկատվել էին 2016 թ.-ին: