Արագովա գյուղի եկեղեցուն կից գործոց «Խրիմյան Հայրիկ» մանկապարտեզ են հաճախում շուրջ 25 երեխա: Երեխաները օրվա մոտ 7 ժամ անցկացնում են մանկապարտեզում, սակայն այնտեղ մանկական խաղահրապարակ չկա:

Ախալքալաքի շրջանի Արագովա գյուղում արդեն 7 տարի է Սուրբ Գևորգ եկեղեցուն կից գործում է «Խրիմյան Հայրիկ» անունը կրող մանկապարտեզ: Նախադպրոցական այս կրթական հաստատությունն արդեն 5-րդ սերունդն է դպրոց ուղարկում: Այստեղ երեխաներին սովորեցնում են տառաճանաչ լինել, տիրապետել շփման տարրական կանոններին, հաշվել, գումարում-հանում անել, երգել, պարել: Այս մանկապարտեզում երեխաները նաև ստանում են հոգևոր դաստիարակություն:
mankapartez
«Խրիմյան Հայրիկ»՝ դպրոցին օժանդակ նախակրթարան են հաճախում, ոչ միայն Արագովայի, այլև հարևան Կորխ գյուղի փոքրիկները:

«Մեր ձեռքբերումն այն է, որ արդեն կողքի գյուղերից են ծնողները իրենց երեխաներին բերում: Մեր մանկապարտեզ երեխաները թերևս սիրով են գալիս, բայց և ծնողների և դայակների խնդրանքն է երեխաների համար խաղահրապարակ կառուցել, որ ավելի լիարժեք լինի, որպեսզի երեխաները օրվա մեջ գոնե երկու ժամ դրսում կարողանան խաղալ, լիցքաթափվել, երեխաները շաբաթ կիրակի օրերին էլ եկեղեցի են հաճախում, մասնակցում պատարագի»,- ասաց Արագովայի Սբ Գևորգ եկեղեցու քահանա Տեր Թադեոս Տեր-Մկրտչյանը:
xaxahraparak
Արագովա և Կորխ գյուղերի փոքրիկները հնարավորություն ունեն շաբաթը 5 օր, առավոտյան 9:30-ից մինչև երեկոյան 16:30 մանկապարտեզ հաճախելու:

Մանկապարտեզի շենքը կառուցվել է 2008 թվականին Յուրա Վարդանի Քորդուղլյանի բարերարությամբ: Եվ մինչ օրս օժանդակվում է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի և գյուղի տարբեր անհատ-բարերարների կողմից:
mankapar
Աղունիկ Այվազյան