Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2018 թվականին, առաջին ամուսնության միջին տարիքը կանանց համար կազմել է 27,7 տարեկանը, իսկ տղամարդկանց համար՝ 30,4:

Բացի այդ, ըստ «Սաքստատ»-ի, անցած տարի գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 23 202, իսկ գրանցված ամուսնալուծությունների թիվը՝ 10 288: 2017-ին գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 23 684, 2016-ին` 25 101: Ամուսնությունների ամենատարածված սեզոնը Վրաստանում աշունն է, տարվա այս եղանակին գրանցվում է ամուսնությունների 32%-ը:

Հարկ է նշել, որ ամուսնությունների թվի նվազմանը զուգահեռ, վերջին տարիներին առաջին ամուսնության տարիքը աճել է: 2016 թվականին, կնոջ համար առաջին ամուսնության միջին տարիքը 27,2 տարեկանն էր, տղամարդկանց համար՝ 30,1: 2017-ին կանանց համար՝ 27,4 տարեկանը, իսկ տղամարդկանց համար՝ 30,2: Տասը տարի առաջ՝ 2008 թվականի տվյալներով, առաջին ամուսնության միջին տարիքը կանանց համար 25 տարեկանն էր, իսկ տղամարդկանց համար՝ 28,8-ը: