Բակուրիանի լեռնադահուկային հանգստավայրում ավարտվել է երեք կիլոմետր երկարությամբ շրջանցիկ ճանապարհի շինարարությունը: Այս մասին հայտնում են Մունիցիպալ զարգացման հիմնադրամից:

Շրջանցիկ ճանապարհի շինարարությունը Բակուրիանիում սկսվել էր 2018 թվականին: Այս նախագծի շրջանակներում կառուցել են բետոնապատ ճանապարհ, ջրահեռացման համակարգով և հետիոտնային անցուղիներով:

«Այս շրջանցիկ ճանապարհի կառուցումը մեծ նշանակություն ունի Բակուրիանի առողջարանային հանգստավայրի զարգացման համար: Բակուրիանում շրջանցիկ շրջանի բացակայության պատճառով հաճախ խցանումներ էին առաջանում, ինչը խանգարում էր զբոսաշրջիկների և տեղի բնակիչների հարմարավետ և անվտանգ տեղաշարժին: Ճանապարհի կառուցման ավարտից հետո այդ խնդիրն ամբողջությամբ կլուծվի», – ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:

Շրջանցիկ ճանապարհի կառուցման նախագիծն իրականացվել է Մունիցիպալ զարգացման հիմնադրամի կողմից՝ Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի արժեքը կազմել է ավելի քան 6,3 միլիոն լարի (ավելի քան 2,1 միլիոն դոլար):

Բակուրիանին Կովկասի ամենահին լեռնադահուկային հանգստավայրերից մեկն է: Գտնվում է ծովի մակարդակից 1,7 հազար մետր բարձրության վրա: Իր յուրահատուկ կլիմայի պատճառով այն համարվում է Վրաստանի լավագույն հանգստյան գոտիներից մեկը: