Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելը Ախալքալքում Եվրոպայի օրվա տոնակատարության ընթացքում ծանոթացավ երկու բիզնես նախագծի հետ, որոնք ֆինանսական աջակցություն են ստացել ծրագրի շրջանակներում(ENPARD2):

Կարլ Հարցելը այցելեց Հոկամ գյուղում գտնվող քարհանք, որտեղ «Մերիդիան 2006»-ը պեմզա (չեչաքար) է արդյունահանում: Ընկերությունն իրականացնում է «Հրաբխային խարամի արդյունահանում և վերամշակում» նախագիծը Գյուղատնտեսական զարգացման նախաձեռնության մաս ծրագրի շրջանակներում: Ընկերությունը ֆինանսական աջակցություն է ստացել մասնակցելով Ախալքալաքի զարգացման խմբի (LAG) ծրագրի մրցույթին, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ ENPARD2 ծրագրի շրջանակներում:

пемза2

Ընկերությունը սկսել է աշխատել մեկուկես տարի առաջ, այն բյուջե է վճարելու 280 000 լարի:

пемза3

«Ստացած դրամաշնորհով ես գնել եմ անիվավոր բեռնիչներ, բեռնարկղ, էլեկտրաէներգիա արտադրող գեներատոր և արևային վահանակներ(պանելներ): Մեր ընկերությունում աշխատում է 20 հոգի, բայց այսօր այստեղ աշխատում է ընդամենը 9 մարդ: Հիմնականում աշխատում են տեղացիները և ախալցիխեցիները», – ասում է ընկերության տնօրեն Մամուկա Բեքաուրին:

пемза4

Նրանք արդյունահանում են պեմզա, որն օգտագործվում է շինարարական բլոկ պատրաստելու համար: Տնօրենի խոսքով, նրանք հիմնականում պեմզան ուղարկում են Վրաստանի տարբեր շրջաններ: Նրանք 1 խորանարդ մետր պեմզան վաճառում են 7 լարիով:

Քարհանքից հետո ԵՄ դեսպանն այցելեց անհատ ձեռներեց Արթուր Խաչատրյանի ձկնորսական տնտեսություն: Ձեռներեցն իր ֆերմայում որոշել է գետի իշխան բազմացնել:

«Գետի իշխանը ոչնչացման եզրին է: Գետերում դրանք շատ քիչ են մնացել: Որսագողերը նույնպես նպաստում են դրան: Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք բազմացնել այդ ձկները: Ամեն տարի գետեր բաց կթողնենք 25 հազար մոլյուսկ (կակղամորթ », – ասում է ձեռներեց Արթուր Խաչատրյանը:

рыба

Նրանք ստացած ֆինանսական աջակցությամբ կակղամորթեր են գնել և ձկների ֆերմայում շինարարություն են արել:

рыба1

ԵՄ դեսպանին դուր եկավ բիզնես նախագծերը և դրանց գործունեությունը: Նա գոհ մնաց նրանից, թե ինչպես են օգտագործում ԵՄ-ից ստացված ֆինանսական օգնությունը:

рыба2

Հիշեցնենք, որ Ախալքալաքում տեղական զարգացման խումբը (LAG) ստեղծվել և ֆինանսավորվում է Եվրամիության կողմից «Եվրոպական հարևանության, գյուղատնտեսության և Վրաստանի գյուղական համայնքների զարգացման » ծրագրի (ENPARD2) շրջանակներում: ENPARD2- ը Վրաստանում իրականացվում է Հասարակության հետ կապերի ինստիտուտի (GIPA) գյուղատնտեսական զարգացման վարչության՝ Mercy Corps- ի կողմից , Elva- ի եւ West Cork- ի հետ համատեղ:

Շուշան Շիրինյան