Ախալքալաքում Եվրոպայի օրվա տոնակատարության շրջանակներում Վրաստանում Եվրամիության դեսպան Կարլ Հարցելը հանդիպել է ENPARD ծրագրի թիմի, Ախալքալաքի LAG-ի անդամների հետ և մասնակցել է ուսումնական կենտրոնի բացմանը:

Հանդիպմանը ներկա էին GIPA -ի գյուղական շրջանների զարգացման բաժնի պետ Նանա Քաշակաշվիլին, «Mercy Corps» ՀԿ տնօրեն Իրակլի Քասրաշվիլին, ծրագրի համակարգող, Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի (GIPA) աշխատակից Քեթևան Ռուխաձեն, Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը, Իռլանդիայի գյուղական շրջանների զարգացման հարցերով խորհրդական Յան Դեմփսին, ՀԿ համակարգող Սերգեյ Շախբեկյան, LAG -ի Ախալքալաքի համակարգող Սերգեյ Խաչատրյանը և LAG-ի (Ախալքալաքի զարգացման խումբ) անդամները:

посол1

Ողջունելով ներկաներին, Կարլ Հարցելն ասաց, որ առաջին հերթին, նա շատ գոհ է այս առաջին տարվանից, որ գտնվում է Վրաստանում: Նա հետաքրքրված է իմանալ LAG- ի փորձի և նրա արդեն սկսված նախագծերի մասին:

посол2

«Ես շատ գոհ եմ այն օգնությունից, որը ԵՄ-ն տրամադրում է Վրաստանին, դրանից ելնելով, որ այն այստեղ ամենախոշոր ներդրողն է և ներդրումներ է կատարում զարգացման բոլոր ոլորտներում ու աշխատում է կառավարության և մունիցիպալիտետների հետ: Մենք աջակցում ենք հնարավորությունները: Ինձ հետաքրքիր է իմանալ ձեր նախագծերի մասին և ինչ դասեր եք քաղել դրանից », – ասաց դեսպանը:

posol

Կարլ Հարցելը Վրաստանում դեսպանի իր գործունեության ընթացքում 12 LAG -ից այցելել և հանդիպել է դրանցից 6-ի ներկայացուցիչների հետ:

Վրաստանում ԵՄ դեսպանը նշեց, որ այս ծրագրում գլխավորն այն սկզբունքն է, որով LAG -ը որոշում է առաջնահերթությունները: Քանի որ, նա գտնում է, որ տեղում ավելի լավ գիտեն, թե ինչ է պետք անել քաղաքի կամ մունիցիպալիտետի համար:

LAG -ի անդամները դեսպանին ներկայացրեցին իրենց աշխատանքը, խոսեցին լեզուների ուսուցման կարևորության, Ախալքալաքում հասարակական կազմակերպությունների աշխատանքի և շատ ավելիի մասին:

Փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին Ախալքալաքում բազմաթիվ նախագծեր իրականացնելու և Վրաստանի բարեփոխումներին աջակցելու համար, որոնք նպաստում են երկրում կյանքի բարելավմանը:

Դեսպան Կառլ Հարցելն, իր հերթին, շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և նշեց, որ իրեն շատ է դուր գալիս ներգրավվածությունն այս նախագծում և ասաց, որ կփորձի ջանալ, որ մարզերում փոքր ՀԿ-ները ներգրավված լինեն մեծ նախագծերում: Նա նաև նշեց, որ իրեն իսկապես դուր է գալիս այն փաստը, որ այստեղի երիտասարդների համար նրանք վրացերենի և անգլերենի ուսուցման դասընթացներ են կազմակերպում:

посол3

Հանդիպումից հետո տեղի ունեցավ ուսումնական կենտրոնի պաշտոնական բացումը, որտեղ արդեն ընթանում էր անգլերենի դասը: Ուսուցման կենտրոնի բացման նախաձեռնողը GIPA- ն է LAG- ի հետ համատեղ: Կենտրոնում անգլերեն և վրացերեն լեզուները դասավանդվում են շաբաթական 4 անգամ 3 –ական ժամով՝ անվճար:

посол4

Շուշան Շիրինյան