Նոր ուսումնական տարվան համընթաց՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է շրջաններում ուսուցիչների հետ հանդիպումները։ Հանդիպումների հիմնական նպատակն է կրթության համակարգի բարելավումն ու մակարդակի բարձրացումը:

Հանդիպումները իրականացնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Իրինա Աբուլաձեն։ Ուսուցիչներին ներկայացվում է կրթության համակարգում ընթացող բարեփոխումները, ինչպես նաև հանրակրթության համար նախատեսված հատուկ ծրագրերը:

Իրինա Աբուլաձեն հայտարարել է, որ այսպիսի հանդիպումներ կիրականացվեն երկրի բոլոր մունիցիպալիտետներում։ Ուսուցիչների հետ կքննարկվեն կրթական նորությունները, կլսեն նրանց գնահատականները, մեկնաբանությունները և առաջարկությունները:

Աղբյուրը՝ www.mes.gov.ge